Բաժիններ՝

Բերման ենթարկված տղամարդը խոստովանական բացատրություն է տվել

Հոկտեմբերի 3-ին ոստիկանության Քաղաքեռ-Զեյթունի բաժնում գողության վերաբերյալ ահազանգ ստացվեց։ Խանութում գաղտնի հափշտակել էին մի կնոջ դրամապանակը, որի մեջ եղել էին անձնագիր, փող, բանկային և զեղչի քարտեր։ Օրեր անց բաժնում հնչեց ևս մեկ ահազանգ։ Այս դեպքում հանգուստի խանութում դրամապանակ էին հափշտակել, որի մեջ եղել էին բանկային քարտ ու 60․000 դրամ։

Քանաքեռ-Զեյթունի քրեական հետախույզների և համայնքային ոստիկանների համատեղ միջոցառումների շնորհիվ պարզ դարձավ, որ երկու դեպքում էլ գողությունը կատարել է նույն անձը։ Շուտով պարզվեց նաև ինքնությունը։ Երևանի բնակիչ, 42-ամյա տղամարդը հայտնաբերվեց նոյեմբերի 4-ին մայրաքաղաքի Ազատության պողոտայում ու կասկածանքով բերման ենթարկվեց բաժին, որտեղ էլ տվեց խոստովանական բացատրություն։

Ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ բերման ենթարկվածը անձնական ունեցվածքի գողություններ է արել նաև մայրաքաղաքի այլ վարչական շրջաններում։ Ձեռնարկվում են միջոցառումներ նաև այդ դեպքերի հանգամանքները պարզելու և տուժած անձանց հայտնաբերելու ուղղությամբ։ Քննությունը շարունակվում է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս