Կրթության, գիտության, մշակույթի և սօորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով ԵՊՀ ուսանողները և ՀՅԴ երիտթևը կրկին Կառավարության շենքի մոտ են։ Ըստ ուսանողների, Արայիկ Հարությունյանը դեմ է հայագիտությանը, նրա օրոք հայագիտությունը հետընթաց է ապրել, ուստի պետք է հեռանա և ոլորտը ղեկավարի սրտացավ մարդ։ «Մենք ենք որոշողը՝ չենք ուզում էդպիսի նախարար ունենալ»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:
«Սպայկա» ընկերության նորակառույց պանրի գործարանում արտադրված հայկական ընդհանուր առմամբ 21 տոննա կապույտ բորբոսով պանիրը 24 օր ՌԴ Վերին Լարսի մաքսային անցակետում հարկադիր կանգնեցվելուց հետո վերադարձվեց Հայաստան. Վերին Լարսի մաքսային անցակետը արգելեց հայկական պանրի մուտքը ՌԴ:
Հոկտեմբերի 29-ի երեկոյան կտրած-ծակած վնասվածքներով «Մասիս» բժշկական կենտրոն էին տեղափոխվել 17, 18 տարեկան երկու երիտասարդ, որոնք Մասիսի բնակիչներ են։ Մ
Կառավարության նիստը՝ ՈՒՂՒՂ
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ծննդատնից դուրս են գրվել մեկ ամիս առաջ ծնված եռյակն ու նրանց մայրը` Աննա Վարդանյանը:
ԵՊՀ ուսանողները բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության շենքի մոտ
Հաջորդ տարի ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության թեկնածուի հաղթանակը տնտեսական անկման կհանգեցնի: Նոյեմբերի 6-ին այս կարծիքն է հայտել Վաշինգոնի վարչակազմի գործող ղեկավար Դոնալդ Թրամփը։
Իրանի տարածքից տաք օդի ներհոսքը մեր երկրում շարունակվում է։
ԱԺ-ում մենկարկում են ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումները:
«911» ծառայություն նոյեմբերի 6-ին, ժամը 19:27-ին տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շահումյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը գլխավոր դատախազ Ուիլյամ Բարրին խնդրել է անցկանել հատուկ մամուլի ասուլիս եւ հրապարակայնորեն հայտարարել օրենքի խախտումների բացակայության մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ Սպիտակ տան ղեկավարի հեռախոսազրույցում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և դուստրերի հետ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա է գտնվել բրիտանական հայտնի Jamiroquai խմբի համերգին։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը Հաշվեքննիչ պալատի նոր թեկնածուի փնտրտուքի մեջ է: «Ժողովուրդ» օրաթերթը երեկ գրել էր, որ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում մերժվել էր իմքայլականների կողմից ներկայացված Սամվել Եղիազարյանի թեկնածությունը: Իսկ մինչ այդ էլ մերժվել էր «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված Կարեն Սարգսյանի թեկնածությունը:
Նոյեմբերի 6-ին, ժամը 21։14-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գարեգին Նժդեհի և Սևանի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երեք ավտոմեքենա, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Շնորհավորում եմ «Սինոփսիս Արմենիա» ընկերության հիմնադրման 15-րդ տարեդարձի կապակցությամբ և շնորհավորում եմ ոչ միայն «Սինոփսիս» ընկերությանը, ոչ միայն «Սինոփսիս Արմենիա» ընկերությանը և նրա աշխատակիցներին, այլև շնորհավորում եմ բոլորիս, Հայաստանի Հանրապետությանը, որովհետև կարծում եմ, որ «Սինոփսիս» ընկերության նման ընկերությունների մուտքը Հայաստանի Հանրապետություն շատ կարևոր և նշանակալի բան է նշանակում բոլորիս համար:
Հասարակությունը ևս, որպես օրգանիզմ, ունի իրեն բնորոշ իմուն համակարգ, որը կազմում են հիմնարար բարոյական արժեքները, կրոնական պատվիրանները, բնականոն համակեցության կանոնները և, վերջապես, մշակույթն ու կառավարման համակարգը:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հայաստանում թափ առնող սոցիալական բնակարաշինությունը շատերի կողմից որակվում է որպես աննախադեպ իրադարձություն: Տարբեր տարիներին՝ սոցիալական բնակարանաշինության ծրագրեր ունեցել են նաեւ բուհերը, այդ թվում՝ Ճարտարապետաշինարարական համաալսարանը:
««Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի փակ հանդիպումից: Մասնավորապես, մեր տեղեկություններով` չի շրջանցվել նաեւ արցախյան հակամարտության հարցը, եւ պատգամավորները հետաքրքրվել են նաեւ Հայաստան-Արցախ հարաբերություններով, սահմանային իրավիճակով:
«Հրապարակ» թերթը գրում է. «Կամք» նախաձեռնությունը շարունակում է Ստամբուլյան կոնվենցիայի դեմ ստորագրահավաքը, այդ թվում եւ՝ իշխանության շրջանում: Մեկ ստորագրություն կա «Իմ քայլից»` Սոֆյա Հովսեփյանի: Իշխանական բարձր մակարդակից ցանկություն են հայտնել հանդիպել նախաձեռնության հետ, այդ թվում՝ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, որ «բացատրի»՝ կոնվենցիան վտանգ չի պարունակում, սակայն «կապի դուրս չեն եկել»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախորդ օրը ԵՊՀ ռեկտորի ԺՊ-ն կանչել է համալսարանի դեկաններին, ասել` մենք այդ ժամերը ձեզ կտանք, թողեք` հայոց լեզվի ու պատմության առարկաները հանվեն, ձայն մի հանեք։ Բոլորը լուռ համաձայնել են, իսկ 2 դեկաններին` պատմության ու բանասիրականի, հիշեցրել է, որ թոշակի տարիքի են, լավ կլինի դա հաշվի առնեն»,- պատմեցին մեզ:
«Փաստ» թերթը գրում է. «Օրերս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հավանության է արժանացրել կառավարության եւ ՀԱՊԿ միջեւ երկրորդ արձանագրության եւ անվտանգության ապահովման պայմանների հաստատումը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախում այս շաբաթ օրը կայանալու է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հարսանիքը: Հրավիրված է ոչ միայն Հայաստանի քաղաքական էլիտան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այլեւ՝ արցախյանը․ արտգործնախարարը, պաշտոնակից Արշավիր Ղարամյանը, ԱԺ նախագահ Ղուլյանը, Բակո Սահակյանը։
«Հրապարակ» թերթը գրում է. «Արդարադատության նախկին փոխնախարար Արտակ Ասատրյանը, որը մի քանի ամիս առաջ նշանակվել էր նախարարության աշխատակազմի ղեկավար, մեր տեղեկություններով՝ մի քանի օր առաջ հավաքել է իրերն ու հեռացել նախարարությունից:
«Հրապարակ» թերթը գրում է. Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի իշխանական ներկայացուցիչներ Մարիա Կարապետյանն ու Թագուհի Ղազարյանը հանձնաժողովի ԲՀԿ-ական նախագահ Նաիրա Զոհրաբյանի փոփոխության հարցն են քննարկում։
«Փաստ» թերթը գրում է. «Սահմանադրական դատարանի շուրջ ընթացող գործընթացները դարձել են հայկական քաղաքական հարթակի առաջնային հարցերից մեկը, եթե ոչ ամենաառանցքայինը։
««Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ Հայաստանի մշտական բնակչության թիվը վերջին մեկ տարվա ընթացքում պաշտոնապես նվազել է 11 հազար 700-ով: Ըստ Հայաստանի վիճակագրական կոմիտեի` Հայաստանի մշտական բնակչության թիվն այս տարվա հոկտեմբերի 1-ին 2 մլն 957 հազար 500 է եղել, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 2 մլն 969 հազար 200 էր:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 7-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
Արաբկիրի ոստիկանները հայտնաբերել են առևտրի կենտրոնից գողություն արած տղամարդուն
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել՝ կից գրելով. «Տարածեք, քանի չեն ջնջել. տեսեք և համոզվեք»:
Իդեալական առավոտը սկսվում է ոչ թե սուրճով, այլ Tiffany & Co խանութ գնալով: Կրկնակի հաճելի է բրենդի խանութից դուրս գալ ցանկալի կապույտ տոպրակները ձեռքին, ապացուցում է Քենդալ Ջենները: