«Ինձ թվում է՝ ինչ-որ խոհանոցային խոսակցություններ են կուտակվում և հասնում վարչապետին». Դավիթ Տոնոյանը՝ իշխանություններից գեներալիտետի կողմից դժգոհությունների մասին
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ գեներալիտետի կողմից իշխանությունների նկատմամբ դժգոհություններ կան, ասաց՝ նման բան չկա:
«Ինձ թվում է՝ ինչ-որ խոհանոցային խոսակցություններ են, որոնք կուտակվում են և հասնում վարչապետին։ Այդ խոսակցություններն իր մոտ տպավորություն են ստեղծում, որ գեներալիտետի մոտ կա դժգոհություն: Կարող է՝ կան գեներալներ, որոնց մոտ կա այդ մտահոգությունները, բայց այն, ինչ արվել է այս 1,5 տարվա մեջ, ես չեմ կարծում, որ գեներալիտետի մոտ պետք է դժգոհություններ լինեն»,- նշեց Դավիթ Տոնոյանը։
Ինչ վերաբերում է որոշ գեներալների մեղադրանքներին, Դավիթ Տոնոյանն ասաց, որ այդ գործերի հետ կապված մտահոգություններ կան. «Բայց կարծում եմ՝ դա նաև որոշակիորեն մեր բարձրագույն հրամանատարական կազմին տոնուսի մեջ է պահում»:
Զվարթ Խաչատրյան