
Քայլի Ջենները հանդես է եկել Մերիլին Մոնրոյի կերպարով

Աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատիրուհին՝ համանուն կոսմետիկական բրենդի հիմնադիր Քայլի Ջենները, հայտնի ամերիկուհի Մերիլին Մոնրոյի կերպարով հանդես է եկել Հելլոուինում եւ լուսանկարվել V Magazine նորաձեւության հանդեսի շապիկի համար: Կադրերը հրապարակված են հրատարակության Instagram-օգտահաշվում։
Լուսանկարներում 22-ամյա Ջենները, որը շիկահեր է դարձել, կեցվածք է ընդունել ատլասե զգեստով եւ երկար ձեռնոցներով՝ տղամարդկանց կոստյումներին համապատասխան երանգով: Նրա ձեռքերը զարդարված են մեծածավալ թեւնոցներով, պարանոցին խոշոր մանյակ է, ականջներին՝ երկար ականջօղեր: «Աղջիկների լավագույն բարեկամներն ադամանդներն են»,-հրապարակմանը կից գրառում են կատարել օգտահաշվի ադմինիստրատորները: Լուսանկարի հեղինակն ամերիկացի ֆոտոնկարիչ Գրեգ Սվեյլսն է, որն ավելի վաղ քանիցս նկարահանել է Քայլի Ջեններին եւ Քարդաշյան քույրերին: