Հայաստանի կառավարությունն ակտիվորեն աշխատում է «Ռուսական երկաթուղիներ» ընկերության հետ. կա նախնական պայմանավորվածություն առ այն, որ կաշխատեն, որպեսզի «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության ներդրումային ծրագրերը Հայաստանում լինի արդյունավետ:
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր լրագորղների հետ զրույցում՝ անդրադառնալով Արսեն Բաբայանին ու Արա Բաբլոյանին առաջադրված մեղադրանքներին, ասաց, որ հանցագործության հետ կապված ցանկացած կասկած պետք է ենթարկվի պատշաճ քննության:
Լրագրողի հարցին՝ չե՞ք կարծում, որ Հունանյանը կարող է արժեքավոր տեղեկություններ հաղորդել, նախարարը պատասխանել է. «Եթե արժեքավոր տեղեկություններ կարող է հաղորդել, դա պետք է հետաքրքրի իրավապահ մարմիններին, ոչ թե ինձ»։
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողական միջոցառումներ է անցկացրել Արտաշատի դպրոցները սպասարկող անհատ ձեռնարկատեր Անահիտ Վարդանյանին պատկանող հացաբուլկեղենի արտադրամասում:
ԱԺ-ում շարունակվում է 2020 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտում է, որ Հայաստանին մատակարարվող գազնի գնի հարցում Հայաստանն ու Ռուսաստանը կհանգեն դաշնակցային որոշման:
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սիրելի հայրենակիցներ, բոլորդ հիշում եք, որ ս/թ ապրիլի 9-ին Երեւանի ավտոմաքսատանը ունեցած այցելության ընթացքում հրահանգեցի աշխատանքից ազատել մաքսային մի ծառայողի (հետագայումն պարզվեց, որ նրա անունը Հայկ Մարտիրոսյան է)՝ Հայաստանի Հանրապետության պետական դրոշի նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունք ցուցաբերելու պատճառով:
Կա եթերային աղմուկ, կա ֆեյսբուքյան աղմուկ, որով իշխանությունը փորձում է տարբեր գաղափարներ ու թեմաներ գեներացնել։ Նույնը անում են հակառակ ճամբարներից։
Հոկտեմբերի 29-ին, ժամը 11:20-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վազգեն Սարգսյան 26/1 հասցեում գտնվող «Հայաթ Փլեյս Երևան» հյուրանոցի շենքում պայթուցիկ սարք է տեղադրված:
ՀՔԾ կողմից տարածված հաղորդագրությունների համաձայն՝ Արա Բաբլոյանին վերագրվող հանրորեն վտանգավոր գործողության կարևորագույն տարր է հանդիսանում է 2002 թվականին ընդունված «Ազգայն ժողովի կանոնակարգ» օրենքով նախատեսված պայմանների դիտավորյալ շրջանցումը: Եվ դա այն դեպքում, երբ խնդրո առարկա հարցի վերաբերյալ բոլոր հայտարարությունները տարածելիս և արձանագրությունները կազմելիս Արա Բաբլոյանը ղեկավարվել է ոչ թե նշված իրավական ակտով, այլ` 2016 թվականին ընդունված «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով:
Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոն տեղեկացնում է, որ 2019թ-ի նոյեմբերի 2-ից ԱՊՊԱ ոլորտում գործելու է ՀՀ Կառավարության կողմից հաստատված համաձայնեցված հայտարարագրի նոր ձևը։ Համաձայնագրի նոր ձևը՝ իր լրացման հրահանգով, կարող եք գտնել Բյուրոյի կայքում՝ այս հղումով։
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն հոկտեմբերի 29-31-ը աշխատանքային այցով կմեկնի Մոնակո՝ մասնակցելու Ֆրանկոֆոնիայի 36-րդ նախարարական համաժողովին:
ՀՀ զինվորական կենտրոնական դատախազությունում ամփոփվել են պետական շահերի պաշտպանության բնագավառում 2019թ․ 9 ամիսների ընթացքում իրականացված աշխատանքների արդյունքները։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում կատարված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է Երևանի բնակչուհու՝ Ն. Յաղուտյանի՝ դեռևս 2005թ. կատարված սպանությունը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այն կարծիքին է, որ Ռուսաստանը շատ լծակներ ունի, որպեսզի նպաստի Սիրիայում հայերի անվտանգությանը: ՀՀ վարչապետն այս մասին ասել է «Կոմերսանտ» թերթին տրված հարցազրույցում:
Իրաքի կենտրոնական մասի Քերբելա քաղաքում առնվազն 18 մարդ է զոհվել երկրի անվտանգության ուժերի կողմից նստացույցի ցրման հետեւանքով:
«Փոփոխվող Մերձավոր Արևելքը և Հայաստանի անվտանգային միջավայրը». Պանելային քննարկման խոսնակներն են՝ միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը, իրանագետ Վարդան Ոսկանյանը, քաղաքական մեկնաբան Կարեն Բեքարյանը և ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան:
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կանոնադրական հանձնաժողովն հաստատել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը և այն ուղարկել Պալատի քննարկմանն ու քվեարկությանը:
Հոկտեմբերի 29-ին Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) գրասենյակում կազմակերպվել է «Հոկտեմբերի 27-ից 20 տարի անց. հայացք անցյալին, դասեր և մտորումներ» խորագրով քննարկումը:
Տվյալներ են ձեռք բերվել` Հրայր Թովմասյանի կողմից պաշտոնեական լիազորությունները առերևույթ չարաշահելու վերաբերյալ:
Խորհրդային Միության նախկին պետությունը՝ Հայաստանը, ներդրում է կատարում արհեստական բանականության, գիտության, ինժեներական կրթության զարգացման մեջ, ինչպես նաև աջակցում է ստարտափերի կազմակերպմանը:
ՀՀ վարչապետն ընդգծում է, որ Հայաստանն այնպես չի ընկալում իրավիճակը, որ պետք է ընտրություն կատարի Եվրոպայի և Ռուսաստանի միջև:
Չիլիում շարունակվող բողոքի գործողությունների հետեւանքը վերստին դարձել են հրդեհներն ու կողոպուտները, բողոքներին մասնակցում են հազարավոր մարդիկ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն իր Twitter-ում հրապարակել է ծառայողական շան լուսանկարը, որը վերքեր է ստացել՝ մասնակցելով Սիրիայի տարածքում ամերիկացի զինծառայողների կողմից «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիի վնասազերծման գործողությանը։
Արսեն Բաբայանի փաստաբանը Մարդու իրավունքների պաշտպանին բողոքներ է ներկայացրել Ա.Բաբայանի իրավունքների պաշտպանության հարցով ինչպես նրա ձերբակալման հաջորդ օրը, այնպես էլ կալանավորումից հետո: Փաստաբանը Պաշտպանին է ներկայացրել իր պնդումները հիմնավորող փաստաթղթեր:
Մենք արդեն գրել ենք, որ ուրբաթ օրը՝ նոյեմբերի 1-ին, Հայաստանում Ստամբուլյան կոնվենցիայի լոբբինգով զբաղվող Եվրոպայի խորհրդի անդամներից բաղկացած պատվիրակություն է ժամանելու Հայաստան:
Ասում են, թե «նոր» Հայաստանում աբսուրդի թատրոնը նոր թափ է հավաքում:
«911» ծառայություն հոկտեմբերի 28-ին, ժամը 15:34-ին տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Սայաթ-Նովայի փողոցի տներից մեկի մոտակա հողատարածքում նռնակ է նկատվել:
92 տարեկան հասակում մահացել է ՄԱԿ-ի փախստականների գործերի նախկին գերագույն կոմիսար Սադակո Օգատա:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիի աճյունը, որը վնասազերծվել է հոկտեմբերի 27-ին Սիրիայում անցկացված ամերիկյան հատուկ գործողության ընթացքում, հանձնվել է ծովին: