
«Դավիթ Անանյանին հրահանգել եմ Մարտիրոսյանին կրկին ծառայության ընդունել ՊԵԿ համակարգում». Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սիրելի հայրենակիցներ, բոլորդ հիշում եք, որ ս/թ ապրիլի 9-ին Երեւանի ավտոմաքսատանը ունեցած այցելության ընթացքում հրահանգեցի աշխատանքից ազատել մաքսային մի ծառայողի (հետագայումն պարզվեց, որ նրա անունը Հայկ Մարտիրոսյան է)՝ Հայաստանի Հանրապետության պետական դրոշի նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունք ցուցաբերելու պատճառով:
Այսօր ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին հրահանգել եմ Մարտիրոսյանին կրկին ծառայության ընդունել ՊԵԿ համակարգում: Կարծում եմ՝ այս ժամանակահատվածը բավարար էր բոլորիս համար՝ տվյալ իրավիճակի վերաբերյալ պատշաճ հետեւություններ անելու համար:
Հ.Գ. Ապրիլից այսկողմ բազմիցս հանմոզվել եմ, որ Հայաստանի Հանրապետության պետական դրոշի նկատմամբ վերաբերմունքի ստանդարտներ սահմանելու խնդիր կա. սկսած պետական դրոշի տեխնիկական ստանդարտներից (ինչպիսին պետք է լինի հանդիսավոր միջոցառմանը տեղադրված պետական դրոշը, աշխատանքային միջավայրում տեղադրչված դրոշը, բացօթյա տեղադրված պետական դրոշը եւ այլն) շարունակած նրա տեղադրման արարողությունով ու նրա նկատմամբ վերաբերմունքով:
Առաջիկայում պատրաստվում եմ այս թեմայով կոնկրետ հանձնարարություններ տալ»:
https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2448190048834709?__xts__[0]=68.ARAunb6SlMZYA0SdNJFQU3tsCT7qBtni0jY83dktab-y17ek1xr6iRxfDAOiiZvbHTo6NV8aTpq4YcOFWUaCa3h_gDky39c9UC-Gqi0MOwjb6CcmafF3cdlEiYV8FB9sQobUrNsI5oRtsHHpS3HtI1iquW5FB93hxAnTbDlnrhG-5mZNTHR76hr2gcAoKrRhcoSk2DfzfKe9P_ZvWtgobp2ddpLkMZiW_zvp9BDqmu_IgvVoXGk7YPBnWQhYbdXUjf8MS58v3jDiJ4KCC9VoiBq8MqwWvo6INnWhj-CVzhGRzzP4Om81gwm1oUW-XaUM9l77tObWHxk8gNtwJgYgNlLA&__tn__=-R