Բաժիններ՝

Ազգային ժողովում քննարկել են «Քայլող մարդու» արձանը Երևանում տեղադրելու հարցը

Նշանավոր քանդակագործ, նկարիչ Արտո Չաքմաքչյանի քանդակների՝ Հայաստան վերադարձի հարցին առնչվող աշխատանքային քննարկում է հոկտեմբերի 28-ին տեղի ունեցել Ազգային ժողովում:

Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանի հրավերով քննարկմանը մասնակցել են ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Բաբայանը, Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը և «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի գործադիր տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը:

Քննարկման ընթացքում կողմերը հաստատել են, որ շատ կարևոր է՝ Երևանում ներկայացված լինի Չաքմաքչյանի քանդակներից մեկը. զրուցակիցները պայմանավորվել են աշխատել՝ առաջիկայում Երևանի կենտրոնական փողոցներից մեկում Չաքմաքչյանի, թերևս, ամենահայտնի գործը՝ «Քայլող մարդը» տեղադրելու ուղղությամբ:

Միաժամանակ, օրակարգում եղել է նաև Չաքմաքչյանի՝ առավել մեծ թվով գործերը Հայրենիքում ներկայացնելու հարցը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս