
«Ռոման» առանց Մխիթարյանի հաղթեց «Միլանին»

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 9-րդ տուրի շրջանակներում «Ռոման» սեփական հարկի տակ մրցեց «Միլանի» հետ:
Առաջին կեսի մեկնարկում հիմնական առավելությունը «Միլանին» էր, սակայն 38-րդ րոպեին հաշվի մեջ առաջ անցավ «Ռոման»: Դիպուկ հարվածով աչքի ընկավ Էդին Ջեկոն: Երկրորդ կեսի մեկնարկում «Միլանը» կարողացավ հավասարեցնել հաշվի տարբերությունը: Գոլն իր ակտիվում գրանցեց Հերնանդեսը: Բայց 58-րդ րոպեին Զանիոլոյի խփած գնդակը «Ռոմայի» համար դարձավ հաղթական: «Ռոմա»-«Միլան» 2:1:
Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը վնասվածքից վերականգնվելուց հետո դեռևս բացակայում է հայտացուցակից:
Այս տուրից հետո «գայլերն» ունեն 16 միավոր և մրցաշարային աղյուսակում 5-րդն են: