Բաժիններ՝

Շունը գարեջուր է բերել տիրոջը և դարձել է համացանցի աստղ

Շունը, որը գարեջուր է բերում իր տիրոջը սառնարանից, հայտնի է դարձել համացանցում: Այս մասին հաղորդում է ТСН-ն:

Տեսանյութում երևում է՝ ինչպես է կորգի ցեղատեսակի շունը տիրոջ խնդրանքից հետո մոտենում սառնարանին և բացում այն: Ներքևի դարակից շունը հանում է գարեջրի շիշը և տանում է տիրոջը:

Երկու օրում տեսանյութը հավաքել է ավելի քան 600 հազար դիտում:

 

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս