«Ոչ մի հակաիշխանական ուժ կամ կենտրոն ի վիճակի չի լինելու միայնակ հաղթել «դևին»». Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այն, որ Հանրապետականը խանգարում է գործող իշխանություններին, տրամաբանական է եւ օբյեկտիվ։ Մենք ոչ միայն պահպանեցինք կուսակցությունը, այլեւ իշխանափոխության առաջին օրից, անգամ հիմա, արտախորհրդարանական կարգավիճակում, երկրի քաղաքական օրակարգի լրջագույն դերակատարներից ենք։

Զարմանալին այլ բան է։

Ոչ իշխանական թեւում, որը երկար ժամանակ բաղկացած էր պայքարը մի օր չդադարեցրած Հանրապետականներից, Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից եւ մի քանի հասարակական նախաձեռնություններից, առաջացել են նոր քաղաքական միավորներ, որոնց պարբերաբար թվում է, թե «նախկինները» իրենց խանգարում են։

Ասել եմ, եւ կրկնում եմ երկու հանգուցային թեզ՝

1. Ոչ մի հակաիշխանական ուժ կամ կենտրոն ի վիճակի չի լինելու միայնակ հաղթել «դեւին»։

2. Ոչ մի հականիկոլական ճակատ առանց Հանրապետականի արդյունավետ եւ բավարար ուժեղ չի լինելու։

Մնացած ամեն ինչը՝ «от лукавого»։

Կարո՞ղ եք գործով ապացուցել հակառակը, խնդրեմ փորձեք, բայց առանց մեր հաշվին դիրքավորվելու ապարդյուն փորձերի։

Չե՞ք կարող, ուրեմն մարդա իր գործով թող զբաղվի եւ չխաթարի հնարավոր բնական կոնսոլիդացումը անպտուղ ամբիցիաներով»։

https://www.facebook.com/armen.ashotyan/posts/10219441704891435

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031