«Սա վերջին տասնամյակների ամենավատ «Մանչեսթեր Յունայթեդն» է». Մայքլ Օուեն
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Մայքլ Օուենը խոսել է Եվրոպայի լիգայի 2-րդ տուրի՝ ԱԶ-ի հետ խաղի ոչ-ոքի արդյունքի մասին (0:0):
«Այո, ես կարող եմ ասել, որ «Մանչեսթեր Յունայթեդն» այժմ միջին մակարդակի թիմ է: Անձամբ ես չեմ կարծում, որ նրանք այս մրցաշրջանում կլինեն թոփ-6-ում:
Նրանք, ամենայն հավանականությամբ, տեղ կգտնեն մրցաշարային աղյուսակի վերին մասում, բայց այն, որ մենք ընդհանրապես խոսում ենք այդ մասին, մտահոգիչ է, այնպես չէ՞:
Սա վերջին տասնամյակների ամենավատ «Մանչեսթեր Յունայթեդն» է, այնպես չէ՞: Այն ժամանակներից ի վեր, երբ թիմը գլխավորեց սըր Ալեքս Ֆերգյուսոնը:
Սա արդեն տեղի է ունենում մի քանի տարի շարունակ: Հնարավոր է՝ հինգ, վեց, յոթ, ութ տարի դուք մտածում էիք՝ «Ավելի վատ չի կարող լինել», և դա այդպես է:
Կցանկանայի շեշտել, որ Օլե-Գունար Սուլշերը շատ առումներով միտումնավոր թուլացրեց իր թիմը: Նա ազատվեց այնպիսի խաղացողներից, ինչպիսիք են Լուկակուն, Էրերան, Դարմիանը, Սանչեսը, Սմոլինգը: Նա գիտի, որ այս խաղացողները կարող էին բարելավել ներկայիս թիմը, բայց կարծում եմ, որ նա որոշեց մի քանի քայլ հետ անցնել, այնուհետև առաջ շարժվել: Սուլշերը որոշեց սկսել զրոյից»,- Օոուենին է մեջբերում Goal-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը