
Առնվազն երեք մարդ է զոհվել Լվովի մերձակայքում ինքնաթիռի վթարային վայրէջքի պատճառով

Ուկրաինայում առնվազն երեք մարդ է զոհվել հոկտեմբերի 4-ի առավոտյան «Լվով» միջազգային օդանավակայանի թռիչքավայրէջքային գոտուց 1,5 կիլոմետր հեռավորության վրա Ան-12 բեռնատար ինքնաթիռի վթարային վայրէջքի հետեւանքով, եւս երեքը տուժել են, երկու մարդու ճակատագիրն անհայտ է: Այդ մասի հաղորդվում է հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության կայքում:
«Ժամը 9:00-ի դրությամբ պարզվել է, որ օդանավում եղել է ութ մարդ, այդ թվում՝ անձնակազմի յոթ անդամ եւ բեռն ուղեկցող մեկ մարդ: Ինքնաթիռի ընկնելու հետեւանքով զոհվել է երեք հոգի, տուժել է երեք մարդ, երկու հոգու ճակատագիրն անհայտ է: Վթարային-փրկարարական աշխատանքները շարունակվում են»,-ասված է հաղորդագրության մեջ:
Լվովի քաղաքային խորհրդի պատգամավոր Իգոր Զինկեւիչը հայտնել է, որ ինքնաթիռն իսպանական Վիգոյից մեկնել էր Ստամբուլ եւ պետք է լրալցավորման համար վայրէջք կատարեր «Լվով» օդանավակայանում: Պատահարի պատճառով օդանավակայանը փակվել է:
ԶԼՄ-ները հայտնել են, որ վթարային վայրէջք կատարած ինքնաթիռը 51 տարվա էր, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: