Բաժիններ՝

Ռոնալդուն Մեսսիին չի ներառել լավագույն եռյակում. այլ մանրամասներ

Հայտնի են դարձել FIFA-ի կողմից տարվա լավագույն խաղացողի քվեարկության մանրամասները:

Այսպիսով, Պորտուգալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդո Սանթուշը, ինչպես նաև թիմի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն առաջին եռյակում չէին ընդգրկել ոչ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիին, ոչ էլ «Լիվերպուլի» պաշտպան Վիրգիլ վան Դեյքին:

Մեսսին առաջին տեղում դրել է «Լիվերպուլի» կիսապաշտպան Սադիո Մանեին, երկրորդում՝ Ռոնալդուին, իսկ երրորդում՝ «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգին:

Վան Դեյքն առաջին տեղում դրել է Մեսսիին, երկրորդում՝ «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահին, իսկ երրորդում՝ Մանեին:

Քվեարկության ավելի ամբողջական արդյունքները հետևյալն են.

Կրիշտիանու Ռոնալդու. Մատեիս դե Լիգտ, Ֆրենկի դե Յոնգ, Կիլիան Մբապե:

Ֆերնանդու Սանթուշ. Կրիշտիանու Ռոնալդու, Ֆրենկի դե Յոնգ, Մատեիս դե Լիգտ:

Լիոնել Մեսսի. Սադիո Մանե, Կրիշտիանու Ռոնալդու, Ֆրենկի դե Յոնգ:

Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնի. Լիոնել Մեսսի, Կիլիան Մբապե, Սադիո Մանե:

Վիրջիլ վան Դեյք. Լիոնել Մեսսի, Մոհամեդ Սալահ, Սադիո Մանե:

Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կուման. Վիրջիլ վան Դեյք, Լիոնել Մեսսի, Ֆրենկի դե Յոնգ:

Բրազիլիայի ավագ Դանի Ալվես. Լիոնել Մեսսի, Սադիո Մանե, Վիրջիլ վան Դեյք:

Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Տիտե. Վիրջիլ վան Դեյք, Լիոնել Մեսսի, Սադիո Մանե:

Անգլիայի հավաքականի ավագ Հարի Քեյն. Լիոնել Մեսսի, Վիրջիլ վան Դեյք, Կրիշտիանու Ռոնալդու:

Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթ. Լիոնել Մեսսի, Կրիշտիանու Ռոնալդու, Վիրջիլ վան Դեյք:

Ֆրանսիայի հավաքականի ավագ Ուգո Լորիս. Լիոնել Մեսսի, Կրիշտիանու Ռոնալդու, Կիլիան Մբապե:

Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամ. Կիլիան Մբապե, Կրիշտիանու Ռոնալդու, Լիոնել Մեսսի:

Գերմանիայի հավաքականի ավագ Մանուել Նոյեր. Վիրջիլ վան Դեյք, Սադյո Մանե, Էդեն Ազար:

Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյով.  Էդեն Ազար, Կիլիան Մբապե, Սադիո Մանե

Իսպանիայի ավագ Սերխիո Ռամոս. Էդեն Ազար, Կրիշտիանու Ռոնալդու, Մոհամեդ Սալահ:

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտ Մորենո. Լիոնել Մեսսի, Էդեն Ազար, Ֆրենկի դե Յոնգ:

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը և ավագ Հենրիխ Մխիթարանը չեն մասնակցել քվեարկությանը: Հայ լրագրող Ռոբերտ Գասպարյանը քվեարկել է այսպես՝ Վիջիլ վան Դեյք, Մոհամեդ Սալայ, Էդեն Ազար:

Հիշեցնենք, որ լավագույնը ճանաչվեց Լիոնել Մեսսին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս