«Գազի գնի հետ կապված՝ մենք հետևողական ենք լինելու». Միքայել Մելքումյան
Սեպտեմբերի 17-ին Ռուսաստանի Դաշնության Պետական դումայում կայացել է ՀՀ ԱԺ Տարածաշրջանանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի և ԱՊՀ երկրների եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հարցերով կոմիտեի համատեղ նիստը:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը 168.am-ը հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք ռուս գործընկերների հետ քննարկել են Հայաստանին մատակարարվող գազի սակագինը, և ի՞նչ արդյունքներ կան:
«Բնականաբար, գազի գնի հետ կապված հարցեր են արծարծվել, չէր կարող այդ հարցը չքննարկվել; Փակագծեր բացեմ, Մեծամորի ատոմակայանի հետ կապված՝ մենք բարձրացրեցինք գազի գնի հարցը: Այնտեղ էլ այդ կոմիտեն՝ ԱՊՀ երկրների և Եվրասիական ինտեգրման, բազմակուսակցական է, ուզում էինք հասկանալ, թե ինչ հեռանկար կա գազի գնի հետ կապված, որովհետև չենք բացառում, թե ինչ զարգացումներ կլինեն, գուցե ցանկալի, կամ ոչ ցանկալի: Իմ ելույթից անմիջապես հետո արձագանքեց պարոն Զատուլինը, որը կոմիտեի նախագահի առաջին տեղակալն է: Նա ասաց, որ գազի գինն իրենց հանձնաժողովը չի որոշում, բայց մենք բոլոր հարցերը շատ սրությամբ դրել ենք: Ասացի, որ այն մարմինը, որը հաստատում է գազի սակագինը, ձևավորվում է խորհրդարանների կողմից, ինչպե՞ս կարող է Դուման գործ չունենալ այդ հարցի հետ»,- ասացՄիքայել Մելքումյանը:
Նրա խոսքով՝ իր հարցադրումից հետո Զատուլինի գործընկերներն են արձագանքել:
«Այս հարցը փակված է, մենք, գազի գնի հետ կապված՝ հետևողական ենք լինելու: Մեր այս քննարկումները հետևողական արձագանքի կարժանանան ԵԱՏՄ կոլեգիալ նիստում»,- եզրափակեց Միքայել Մելքումյանը:
Զվարթ Խաչատրյան