«Նախկինում միջոցների որոշակի անարդյունավետ ծախսում եղել է». Էդուարդ Աղաջանյան

Համապետական տոնակատարությունների կազմակերպման ժամանակ նախկինում գումարներն անարդյունավետ են ծախսվել: Այս մասին այսօր կառավարությունում ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

Ըստ նրա՝ եթե 2018թ. Սարդարապատի միջոցառման գալա համերգի համար ծախսվել էր 425 մլն դրամ, ապա նույն անձինք գալա համերգի բեմն այս տարի կազմակերպում են շուրջ 33 մլն դրամով, իսկ եթե ներառենք նաև արտիստների հոնորարները, ընդհանուր գումարը կկազմի 50 մլն դրամ:

«Նախկինում միջոցների որոշակի անարդյունավետ ծախսում եղել է»,- ասաց Է.Աղաջանյանը:

Սակայն, նրա կարծիքով, իրավական գործընթացի հիմք չկա: Նա նշեց, որ դեռ 1 տարի առաջ է սկսել ուսումնասիրել խնդիրը.

«Օրենքի տեսանկյունից որևէ խախտում հնարավոր չէ գտնել: Օրենքով սահմանված է հենց մեկ անձից գնման ընթացակարգ և դա տեղի է ունեցել: Ինչ-որ ծառայությունների համար գներ են եղել, որ ուռճացված են եղել: Խորհրդակցելով իրավաբանների հետ՝ եկել ենք եզրակացության, որ այդ առումով որևէ գործընթաց իմաստ չունի սկսել»:

Տեսանյութեր

Լրահոս