Ձկնային ուտեստ՝ ռոմանտիկ ընթրիքի համար
Երկու հոգու համար ձողաձկով (треска) ուտեստ պատրաստելու համար անհրաժեշտ է՝
1. Ձկան փափկամիս – 500 գ
2. Կետչուպ – 3-4 ճ/գ
3. Կիտրոն – 1 հատ
4. Տաբասկո – 1 թ/գ
5. Աղ
Պատրաստման եղանակը
1. Միսն ըստ չափաբաժինների կտրատել:
2. Կիտրոնի հյութը քամել, ավելացնել կետչուպը և տաբասկոն, խառնել:
3. Ձուկը համեմել աղով և կիտրոնային մարինադի մեջ թողնել 2 ժամ:
4. Դնել շոգեեփի մեջ և եփել մոտ 10-15 րոպե:
Պատրաստեց Անի Գաբուզյանը