Բաժիններ՝

Թագուհի Թովմասյանը գրություն է ուղարկել ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին

«ԱԺ» «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինչպես հայտնի է, Հայաստանի դատական տեղեկատվական համակարգը ինֆորմացիայի բաց աղբյուր է, որտեղ կարելի է որոնել ու գտնել դատական ամենատարբեր գործերի մասին տեղեկություններ:

Իհարկե, թափանցիկությունն ու հասանելիությունը կարեւոր ու անփոխարինելի գործոններ են, բայց դրանք չպետք է դառնան մարդու իրավունքների ոտնահարման համատարած դրսեւորման առիթ կամ պատճառ:

Օրինակ՝ «ԴատաԼեքս» («DataLex») տեղեկատվական հարթակում տեղադրված են գործեր այն մասին, թե ինչպես է այս կամ այն զինվորը սեռական բռնության կամ ոտնձգության ենթարկվել բանակում: Ու այս հրապարակայնությունը սեռական բռնության ենթարկված տուժողներին դարձնում է կրկնակի տուժածներ:

Այս առիթով գրություն եմ ուղարկել Բարձրագույն դատական խորհրդի նորընտիր նախագահ Ռուբեն Վարդազարյանին՝ խնդրելով զինվորներին ու, ընդհանրապես, սեռական ոտնձգության ենթարկված անձանց գործերով տուժողների անձնական տվյալները փակել՝ թողնելով անվան եւ ազգանվան առաջին տառերը:

Կից ներկայացնում եմ գրությունը՝ հույսով, որ խնդիրը շուտափույթ լուծում կստանա»:

Ինչպես հայտնի է, Հայաստանի դատական տեղեկատվական համակարգը ինֆորմացիայի բաց աղբյուր է, որտեղ կարելի է որոնել ու գտնել…

Gepostet von Taguhi Tovmasyan / Թագուհի Թովմասյան am Dienstag, 3. September 2019

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս