Բաժիններ՝

Անցակետում հերթեր չկան. Վրաստանում ՀՀ դեսպանը շրջայց է կատարել

Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը շրջայց է կատարել անցակետերում: Այս մասին հայտնում են դեսպանությունից:

Նշվում է, որ նա հանդիպել է Սադախլոյի անցակետի ղեկավարի հետ։

«Հանդիպմանը քննարկվեց նախօրեին տրանսպորտային միջոցների երկար հերթին առնչվող հարցեր։

Անցակետի ղեկավարի խոսքով հերթի հիմնական պատճառը վերաարտահանվող տրանսպորտային միջոցների մեծ քանակությունն է, որը կազմել է երեկվա հերթի մեքենաների 70-80 %-ը։

Դեսպանը նշել է, որ անցակետը պարտավոր է աշխատել ողջ ծավալով և բարձր մակարդակով սպասարկել ՀՀ քաղաքացիներին։

Այս պահին սահմանին հերթեր չկան»,-ասված է հաղորդագրության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031