
«Սեբալյոսը, Լուիզը և Պեպեն մեկ քայլ առաջ են մեզ համար». Էմերի

«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայի Էմերին մեկնաբանել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 2-րդ տուրի՝ «Բերնլիի» դեմ խաղը (2:1):
«Մենք ցանկանում էինք հաղթել մեր երկրպագուների հետ միասին և դա արեցինք: Մենք կարող ենք երջանիկ լինել: Մենք գիտակցում էինք, որ դժվար կլինի: Մենք չկարողացանք կյանքի կոչել խաղի մեր ամբողջ ծրագիրը, «Բերնլին» խանգարեց մեզ դա անել:
Հրաշալի է, որ մեզ հաջողվեց վաստակել 6 միավոր: Հաջորդ հանդիպումը կլինի «Լիվերպուլի» դեմ, և սա մեծ մարտահրավեր է: Մենք պետք է իրատես լինենք, դա մեզ համար դժվար կլինի:
Ես ուզում եմ խոսել ամբողջ թիմի մասին, բայց առաջին տնային խաղի համար սա լավ էր: Սա լավ է Դեյվիդի համար, Պեպեի, Դանիի համար: Սեբալյոսը, Լուիզը և Պեպեն մեկ քայլ առաջ են մեզ համար»,- ասել է Էմերին:
Առաջին տուրում «Արսենալը» արտագնա հաղթանակ տարավ «Նյուքասլի» նկատմամբ (0:1):
Սիրարփի Աղաբաբյան