Բաժիններ՝

«Թվում էր, թե Բեյլը գնում է, բայց նա դեռ այստեղ է». Զիդան

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը պատասխանել է որոշ ֆուտբոլիստների մասին հարցերին:

Բեյլի մասին

«Նա կարծես հեռանում էր, բայց նա դեռ մեզ հետ է: Նա կարևոր խաղացող է, ես գլխացավանք կունենամ մեկնարկային կազմն ընտրելիս: Թվում էր, թե Բեյլը գնում է, բայց նա դեռ այստեղ է:

Խաղից առաջ մենք խոսեցինք Բեյլի հետ այն մասին, որ նա շարունակում է մնալ: Եվ բոլոր այն խաղացողները, ովքեր մեր տրամադրության տակ են, հիմա մտածում են միայն մրցաշրջանի մասին:

Գարեթը շատ լավ խաղաց, ինչպես բոլորը: Հիմա նա պարզապես մտածում է նոր մրցաշրջանի մասին և խաղում է՝ ինչպես կարող է»:

Խամեսի մասին

«Նա լավ մարզավիճակում է, ես ուրախ եմ, որ նա մեր կազմում է»:

Վինիսիուսի մասին

«Նա ընդամենը 18 տարեկան է, և ես հույս ունեմ նրա հետ կապված, ինչպես բոլորը: Իմ խնդիրն է ընտրել լավագույն խաղացողներին»:

Կուբոյի մասին

«Ես իսկապես հույս ունեմ, որ նա մնում է, որպեսզի կատարելագործվի: Նա կսկսի «Կաստիլյայից», բայց նա «Ռեալի» ապագան է:

Նեյմարի մասին

«Նա «Ռեալի» խաղացող չէ, ես կենտրոնանում եմ բացառապես իմ թիմի վրա»:

Պոգբայի մասին

«Ես գոհ եմ մեր խաղացողներից: Այժմ ես կենտրոնանում եմ միայն առաջիկա խաղի վրա»:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս