
Նեյմարը վերադարձել է ՊՍԺ

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը վերադարձել է թիմի մարզումներին: Նախկինում նշվում էր, որ Նեյմարը հեռացվել էր թիմի մարզումներից այնքան, մինչև չորոշի իր ապագան:
«Նեյմարը այսօր սկսեց մարզվել մեզ հետ, բայց վնասվածքի վերականգնումը դեռևս ավարտված չէ:
Շուտով կփակվի տրանսֆերային շուկան: Ես կարող եմ կրկնել միայն նախկինում ասածս: Խոսակցությունները ոչինչ չեն նշանակում: Հիմա նա իմ խաղացողն է:
Ես չունեմ նոր տեղեկություն Նեյմարի մասին: Նա ՊՍԺ-ի ֆուտբոլիստ է: Նա խաղացողներից մեկն է: Սա հարց է ֆուտբոլիստի և ակումբի միջև: Ոչ մի նոր բան չկա:
Նրա հետ մեր թիմն ուժեղանում է: Նա ավելացնում է ՊՍԺ-ի ագրեսիվությունը, դրիբլինգը և չեմպիոնական մտածելակերպը»,-ասել է ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը:
Սիրարփի Աղաբաբյան