
Հրդեհ Բուրաստան գյուղում. կա տուժած

Օգոստոսի 17-ին, ժամը 20:39-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Բուրաստան գյուղի Արտաշատյան խճուղու թիվ 26 հասցեում այրվում է տուն:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:22-ին, մարվել՝ 22:00-ին: Այրվել է տան հյուրասենյակի գրապահարանը` գրքերով և 1 փայտե պատուհան: Նուշիկ Ա.-ը (ծնված 1935 թ.) առաջին և երկրորդ կարգի այրվածքներով հոսպիտալացվել է Արտաշատի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր: