
Մեգան Մարքլը ժողովրդականության ցուցանիշով կրկին «պարտվել է» Քեյթ Միդլթոնին

YouGov բրիտանական պետական պորտալը հայտարարել է թագավորական ընտանիքի` առավել մեծ ժողովրդականություն վայելող անդամի շուրջ հարցման արդյունքները: Դրանք հրապարակել է Daily Mail-ը:
Ցուցակի առաջին տեղն զբաղեցրել է Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին: Նրա ժողովրդականությունը հաստատել է հարցված բրիտանացիների 72 տոկոսը: Թագուհուն հաջորդում են նրա թոռները՝ արքայազն Հարրին եւ արքայազն Ուիլյամը՝ երկրորդ եւ երրորդ տեղերը՝ համապատասխանաբար (71 տոկոս եւ 69 տոկոս):
Արքայազն Ուիլյամի կինը՝ Քեյթ Միդլթոնը, 64 տոկոսով զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը եւ առաջ անցել արքայազն Հարրիի կնոջից՝ նախկին դերասանուհի Մեգան Մարքլից (49 տոկոս):
Վերջինս զբաղեցրել է վեցերորդ տեղը՝ զիջելով թագուհու ամուսնուն՝ արքայազն Ֆիլիպին, որը հայտնվել է հինգերորդ դիրքում (նրա ժողովրդականությունը հաստատել Է հարցման մասնակիցների 54 տոկոսը):
Ընդամենը հետազոտությանը, որն անցկացվել է 2018 թվականի հունիսից մինչեւ 2019 թվականի հունիսը, մասնակցել են ինը հազար բրիտանահպատակներ: Հունիսին Սասեքսի դուքսն ու դքսուհին, Tatler հանդեսի վարկածով, տեղ չեն գտել տարվա ամենաազդեցիկ մարդկանց վարկանիշում այն դեպքում, երբ Քեմբրիջի դուքսերը գլխավորել են այն:
Այսպիսով, վարկանիշի առաջին տեղում հայտնվել են Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամը եւ նրա կինը՝ Քեյթ Միդլթոնը: Նրանց հաջորդել են բրիտանացի դերասան Իդրիս Էլբան՝ իր մոդել կնոջ՝ Սաբրինայի հետ: