Բաժիններ՝

Մթերքներ, որոնք ծխողների մոտ նվազեցնում են քաղցկեղի առաջացման վտանգը. գիտնականներ

Ֆլավոնոիդներով հարուստ մթերքների կանոնավոր գործածումը նվազեցնում է քաղցկեղի եւ սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկը: Համապատասխան հետազոտությունը հրապարակված է Nature հանդեսում:

Գիտնականների խումբը վերլուծել է 23 տարվա ընթացքում Դանիայի 56 հազար բնակիչների սննդաբաժինը: Հետազոտության սկզբում նրանց տարիքը կազմել է 52-ից 60: Հետազոտության ընթացքում մահացել է գիտափորձի 14083 մասնակից, նրանցից 4065-ը՝ սիրտ-անոթային, 6299-ն՝ ուռուցքաբանական հիվադնություններից:

Պարզվել է, այն մասնակիցներն, ում սննդաբաժնում մշտապես (օրական առնվազն 500 մգ) եղել են ցիտրուսեղեն, հապալաս, խնձոր, կանաչ թեյ եւ ֆլավոնոիդներով հարուստ այլ մթերքներ, ապրել են ավելի երկար եւ իրենց զգացել են ավելի լավ:

Հետաքրքրական է, որ այդ մթերքներն առավելագույն պաշտպանական ազդեցություն են ունեցել ծխող եւ ոգելից խմիչքները չարաշահող մարդկանց վրա: Սակայն գիտնականները նախազգուշացրել են, որ ֆլավոնոիդները սոսկ մեղմացնում, այլ ոչ թե վերացնում են այն ազդեցությունը, որն օրգանիզմին հասցնում են ծխախոտն ու ալկոհոլը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031