Emmy-ի մրցանակաբաշխությունը կանցկացվի առանց հաղորդավարի. Fox Entertainment
Emmy Awards հեռուստատեսային մրցանակի հանձնման արարողությունը կանցկացվի սեպտեմբերին՝ առանց հաղորդավարի: Այդ մասին Լոս Անջելեսում հայտարարել է Fox Entertainment հեռուստաալիքի ղեկավար Չառլի Քոլիեր, ալիք, որը հեռարձակելու է միջոցառումը:
Նա նշել է, որ ժողովրդականություն վայելող բազմաթիվ սերիալներ այս տարի ավարտվել կամ շուտով ավարտվելու են: Քոլիերի կարծիքով, դրան պետք է ուշադրություն դարձնել: Նրա գնահատումներով՝ հաղորդավարի ռեպլիկաները եւ ներածական ելույթը կետեւեն մոտավորապես 15-20 րոպե: Ինչպես ընդգծել է Քոլիերը, որի խոսքը մեջբերում է Variety հանդեսը, կազմակերպիչները մի շարք թեկնածուների են դիտարկել այս դերի համար:
«Բայց մենք եկանք այն եզրակացության, որ այս տարի, երբ մենք այսքան մեծ թվով շոուների ականատեսներն ենք, ռազմավարական որոշումը կլինի՝ Emmy-ն անցկացնել առանց հաղորդավարի»,-հավելել է նա:
Variety-ն նշում է, որ վերջին անգամ Emmy-ն առանց հաղորդավարի են հանձնել 2003 թվականին: Այն ժամանակ հեռարձակումը նույնպես իրականացնում էր Fox-ը:
Emmy-ն ամերիկյան մրցանակ է հեռուստատեսության բնագավառում: Այն շնորհում են ամեն տարի՝ հեռուստաինդուստրիայի տարբեր ճյուղերում: 71-րդ մրցանակաբաշխությունը կկայանա սեպտեմբերի 22-ին Լոս Անջելեսում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: