Կվիշխեթիում (Խաշուրիի մունիցիպալիտետ) կառուցող երկաթուղային թունելի շուրջ 70 շինարարներ (թունելը միացնում է Արեւելյան եւ Արեւմտյան Վրաստանը) փակել են թունելի մուտքը՝ ամբողջությամբ կանգնեցնելով աշխատանքային գործընթացը:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Վերին Պտղնի գյուղում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ:
Արդեն չորրորդ տարին անընդմեջ իրականացվում է Արցախի Հանրապետության բոլոր վարչական շրջանների երեխաների ամառային հանգստի կազմակերպման ծրագիրը՝ Հայաստանի բանկերի միության նախաձեռնությամբ և առևտրային բանկերի աջակցությամբ:
Հոնկոնգի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի չարտոնված ակցիայի 148 մասնակիցների, որը տեղի է ունեցել օգոստոսի 5-ին:
«Մենք՝ բանից անտեղյակ, տեսնում ենք՝ լարված եռուզեռ է հիվանդանոցում, Երևանից շտապ կանչ են արել, հետո դուրս են գալիս բժշիկները, մեզնից արյուն են ուզում, երկու անգամ գնացինք Արատաշտից արյուն բերեցինք, իրենք էլ ունեցած արյունը տոպրակներով ներարկել էին Քնարիկին… բայց իզուր, մի քանի ժամ պայքարել են գոնե մոր կյանքը փրկելու համար… բայց բժիշկների հանցավոր անփութության պատճառով կորցրինք մեր 29-ամյա Քնարիկին էլ, լույսի պես բալիկին էլ: Քնարիկի ամուսինը եկավ, բայց հասավ տեղ ու կնոջ, երեխայի դիերը գրկեց»:
Առաջիկա 5 օրերին՝ հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Իշխանափոխությունից հետո գործող իշխանությունները հայտատարեցին՝ այլևս նման ռազմավարության անհրաժեշտությունը չկա: Նոր իրավիճակում պետք է լինի տնտեսական հեղափոխություն և կյանքի որակը պետք է թռիչքային աճի: Պետք է ունենանք հայրենադարձության և ծնելիության բում: Բնակչության թիվն էլ ինքնաբերաբար՝ թռիչքային կաճի:
Կատարում կայացած բանակցություններում ԱՄՆ-ի եւ «Թալիբան» շարժման ներկայացուցիչները լուծել են բոլոր տարաձայնությունները Աֆղանստանում հաշտության հաստատման, այս երկրից ամերիկյան զորքերը դուրս բերելու եւ ծայրահեղական այլ խմբավորումների հետ շփումներից թալիբների հրաժարվելու շուրջ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ «Եփրատի վահան» և «Ձիթենու ճյուղ» անունները կրող ռազմական գործողություններով սկսված գործընթացը շատ շուտով նոր փուլ է թևակոխելու:
««Պոբեդան» ինչպես կատարել է չվերթեր Հայաստանի Գյումրի օդանավակայան, նույն կերպ շարունակելու է: Այս պահի դրությամբ, ինչքան ճշտել եմ բոլորի հետ, պետք է շարունակվեն: 99.9 տոկոս հավանականությամբ թռիչքները լինելու են, նույնիսկ հնարավոր է՝ շաբաթվա մեջ օրեր լինեն, երկու անգամ»:
Նոր իշխանությունների մոտ կարծես թե սովորություն է դառնում իրենց համար անցանկալի կադրերից նման եղանակով ազատվելը։ Երբ տեսնում են, որ որևէ հիմնավորմամբ մարդուն չեն կարողանում աշխատանքից ազատել, դա անում են «կառուցվածքային փոփոխություններ» ձևակերպման ներքո։
Եվրամիության ղեկավարությունը կարծում է, որ ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու առավել հավանական սցենարն այս պահին «կոշտ բրեքսիթն» է՝ առանց ամեն կարգի համաձայնությունների:
Օգոստոսի 7-ից 9-ը տրանսպորտի երթեւեկության սահմանափակումներ կմտցվեն «Կազբեգի-Վերին Լարս» հսկիչ-անցակետի (Վրաստանի եւ Ռուսաստանի սահման) ուղղությամբ:
ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսպերը հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի ընդունի Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսում իրականացվելիք որևէ միայնակ գործողություն:
«Մի քիչ բարդ է, բայց մենք 30 տարվա կտրվածքով չենք կարող կանխատեսել, թե աշխարհում ինչ գործընթացներ կարող են տեղի ունենալ: Սա մի քիչ երկար ժամանակահատվածի համար է, բայց չպետք է բացառել այն, որ Հայաստանն իսկապես կլինի այն տեղը, որտեղ ոչ միայն հայերի, այլև օտարերկրացիների համար հարմարավետ կլինի ապրելը»:
Սև ծովի վրացական ափին տեղումները դադարել են, և այժմ արևոտ եղանակ է:
Մեր տեղեկություններով՝ Արցախում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների դաշինքը Նիկոլ Փաշինյանի այցին ընդառաջ՝ մի շարք բողոքի ակցիաներ էր պլանավորել, այդ թվում՝ հենց հանրահավաքի ժամանակ։ Տարբեր ֆլեշ-մոբերի և հանրահավաքին՝ Քոչարյանին սատարող կարգախոսներով մասնակցելու համար ներգրավված է եղել շուրջ 800 մարդ:
«Պոբեդա» լոուքոսթերը ձմեռային սեզոնից կդադարեցնի Գյումրի (Հայաստան) չվերթները: Այս մասին «ТАСС»-ին հայտնել է ավիաընկերությունում աղբյուրը: Նրա խոսքով՝ չվերթների դադարեցման վերաբերյալ որոշման պատճառը կապված է Գյումրիի օդանավակայանում վառելանյութի պարբերական թերլիցքավորման հետ:
ԱՄՆ-ի պաշտպանության նոր նախարար Մարկ Էսփերն «անընդունելի» է համարել Թուրքիայի ցանկացած գործողություն, որն այդ պետությունը կփորձի իրականացնել Սիրիայում:
Մարդու իրավունքների պաշտպանը կանանց նկատմամբ բռնության և ընտանիքում բռնության կանխարգելման հարցում Պաշտպանի դերին, ինչպես նաև օրենքի իրազեկմանը նվիրված ծրագրի շրջանակում հրապարակել է իրազեկող տեսանյութ ընտանիքում բռնության կանխարգելման վերաբերյալ:
ԱՄՆ Կոնգրեսի 89 անդամներ միավորվել են Արցախի ականազերծման ամերիկյան ծրագրի ֆինանսավորումը կրճատելու Թրամփի փորձերի դեմ պայքարին: Այս մասին փոխանցում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:
«Երևանի պաշտպանության ճակատ» նախաձեռնության համակարգող Բաբկեն Հարությունյանն այսօր լրագրողներին տեղեկացրեց, որ դիմել է քաղաքապետարան՝ ստանալու Երևանի քաղաքապետարանի և «ՍանիՏեք» ընկերության միջև կնքված պայմանագիրը, և չի ստացել պատասխան.
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն թուրք դեսպանների կոնֆերանսի ժամանակ անդրադարձել է արցախյան հարցին։
Օգոստոսի 5-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 83-րդ կմ-ին «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշին և մասամբ կախվել ձորը, իսկ ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։
Ուժեղացված ծառայություն՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում։
Օգոստոսի 6-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովում տեղի է ունեցել հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների ղեկավարների՝ Աշոտ Ղուլյանի և Արարատ Միրզոյանի հանդիպում-առանձնազրույցը:
ԱՄՆ-ն անահնգստացած է Սիրիայի հյուսիսում՝ Եփրատ գետի արևելյան հատվածում, Թուրքիայի կողմից տեղի քրդական ուժերի դեմ հնարավոր նոր ռազմական գործողությունից։
Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն օգոստոսի 6-ին ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Հադրութի շրջանի հյուսիս-արևելքում։
Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը կարող է ընդգրկուն ճգնաժամ առաջացնել շինարարության ոլորտում:
ԱՄՆ զինվորական պատվիրակության և Թուրքիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչների միջև Անկարայում տեղի է ունեցել հանդիպում, որի ընթացքում կողմերը քննարկել են Սիրիայի հյուսիսում՝ Եփրատ գետի արևելյան շրջաններում անվտանգ գոտի ստեղծելու թեման: