Բաժիններ՝

Վճարովի ընկերներ, անհագ հայր և գաղտնի գործակալ. ովքե՞ր են որոշում Նեյմարի ապագան

Նրանք Նեյմարի հետ ճանապարհորդում են ամբողջ աշխարհով:

«Մենք Ամերիկայում տեսնում ենք աստղեր, բայց Նեյմարի նման ֆուտբոլիստները բոլորովին այլ մակարդակի վրա են: Խելագարություն, նրանց շուրջ իսկական պաշտամունք է տեղի ունենում»,-ասել է NBA-ի խաղացող Դրեյմոնդ Գրինը՝ Նեյմարի հետ մի քանի երեկույթներից հետո:

Մեծահասակների հարթակում իր կարիերայի հենց սկզբից Նեյմարը ավելի շատ նման է փոփ-աստղի, քան պրոֆեսիոնալ մարզիկի: Եվ փոփ-աստղի հիմնական ատրիբուտներից մեկը գործակալների, մենեջերների և ընկերների հսկայական թիմն է:

Այս ամառ Նեյմարը բեմադրում է 2017-ի հայտնի ամառվա շարունակությունը. բրազիլացին ցանկանում է լքել ՊՍԺ-ն: Թեկնածուների թվում են «Բարսան», «Ռեալը» և, անսպասելիորեն, «Յուվեն»: Այս երեք ակումբներ Նեյմարը հաստատ չի գա միայնակ:

Հայրը՝ Նեյմար սա Սիլվա Սանթոս. որդու տրանսֆերներից աշխատել է 100 մլն եվրո:

Դերը. Նեյմարի ձայնն է հանրությունում

Նեյմար ավագը մարզիկի դասական ծնող է: Նա անընդհատ սրում է իրավիճակը, պաշտպանում է իր որդուն և նրան համարում է լավագույնը: Մենք պարբերաբար սպորտում հանդիում ենք նման դեպքերի: Վերջին օրինակները՝ Ադրիեն Ռաբիոյի մայրը և NBA-ից Լոնցո Բոլայի հայրը:

Հիմա Նեյմար ավագը լողում է գումարի մեջ, սակայն նրա ճակատագիրը այնքան էլ լավ չի դասավորվել:

Սանթոսը նույնպես ֆուտբոլ է խաղացել, բայց նրա առավելագույնը բրազիլական չորրորդ դիվիզիոնն էր: 28 տարեկանում նա կորցրեց ամբողջ խնայողությունները՝ Բրազիլիայում տիրող տնտեսական հզոր ճգնաժամի պատճառով: Ամբողջ ունեցվածքից նրան մնաց միայն օգտագործված Opel-ը: Սանթոսը և նրա կինը տեղափոխվեցին փոքրիկ բնակարան՝ աղբավայրի մոտակայքում գտնվող արվարձանում: Բացի այդ, այս ընթացքում Նեյմարը պետք է ծնվեր:

32 տարեկան հասակում Սանթոսը ավտովթարի ենթարկվեց, որից հետո նա գրեթե մահացել էր: Վնասվածքների պատճառով նա կորցրեց արագությունը և թողեց ֆուտբոլը՝ անցնելով ոսկերչական բիզնեսի:

Ոսկերչական բիզնեսը ևս հաջող չէր ընթանում, սակայն Նեյմարը իր հետ բերեց հաջողություն: Արդեն 4 տարեկանում Նեյմարը շատ ավելի ճկուն էր վարվում գնդակի հետ, քան Նեյմար ավագը իր կարիերայի ընթացքում: Հետևաբար, Սանթոսը կենտրոնացավ որդու կարիերայի վրա և հանուն իր ընտանիքի տեղափոխեց Սան Պաուլու:

Հայրը Նեյմարի կյանքի ամենագլխավոր մարդն է:

«Ես միշտ ասում եմ, որ դաշտից դուրս իմ կուռքը հայրս է: Ես ուզում եմ ամեն ինչում հետևել նրան: Նա գիտի, թե ինչ է պետք ասել ինձ դժվար պահերին: Նա սարեր է գլորել ինձ օգնելու համար»,- խոստովանել է Նեյը:

Տպավորություն է, որ Նեյմարը չի ցանկանում տեսնել այն, ինչ ակնհայտ է գրեթե բոլորի համար՝ Նեյմարի հայրը շատ է սիրում գումար և դրա համար պատրաստ է խաղալ որդու կարիերայի հետ:

2013 թվականին Նեյմար ավագը դարձավ ֆուտբոլային ամենաքննարկված սագաներից մեկի հեղինակը: Եվրոպական գրեթե բոլոր գրանդ ակումբները մեկնել են Բրազիլիա՝ Նեյմարին ուսումնասիրելու համար: Նեյմար ավագը ընտրեց ամենաշահավետ տարբերակը: Եվ երբ Նեյմարը տեղափոխվեց «Բարսա», Սանթոսը ազնվորեն խոստովանեց, թե ինչու է նա հրաժարվել որոշ ակումբներից՝ «Ռեալը» Նեյմարի համար բավարար գումար չուներ:

Արդյունքում, Նեյմարի տրանսֆերը դարձավ գլխացավանք կատալոնական ակումբի և հենց Նեյմարի համար: Իսպանիայի և Բրազիլիայի հարկային ծառայությունները հավաստիացած էին, որ կողմերը արհեստականորեն իջեցրել են տրանսֆերի արժեքը (57,8 միլիոն եվրո՝ 94,8-ի փոխարեն), որպեսզի քիչ հարկեր վճարեն: Տեղի ունեցան մի շարք դատավարություններ, և դատարան հրավիրվեցին բոլորը՝ Նեյմարը, ակումբների ներկայացուցիչները և, իհարկե, Նեյմարի հայրը: Բրազիլիայի եկամտային ծառայությունը Նեյմարի դեմ պարտավորություններ է դրել՝ 2013 թվականին հարկերից խուսափելու գործի կապակցությամբ:

Բրազիլացու ընտանիքին առաջարկվում է վճարել 69 միլիոն ռեալ (15.7 միլիոն եվրո) և 150 տոկոս տուգանք: Նեյմարը պնդում է, որ պետք է վճարի 11.5 միլիոն ռեալ (2.6 միլիոն եվրո): Որպես անվտանգության միջոց` հարկային մարմինները սառեցրել են Նեյմարի ընտանիքի հաշիվների մի մասը: Նեյմարի ընտանիքը չի կարող օգտագործել նաև 2008 թվականի Cessna Citation 680 ինքնաթիռը, որի արժեքը գնահատվում է 4 մլն դոլարից մինչև 18 մլն դոլար, ինչպես նաև 2012 թվականի Eurocopter 130 B4 ուղղաթիռ՝ մոտ 2 մլն դոլար:
Հարձակվողի հայրը հանդիպել է բրազիլական էկոնոմիկայի նախարար Պաուլո Գյոսսի հետ՝ խնդրի լուծման համար, սակայն մինչ օրս չի հաջողվել կարգավորել խնդիրը:

2015 թվականին Նեյմարը տուգանվել է 188 միլիոն ռեալով (42,85 միլիոն եվրո)՝ 2011 թվականից մինչև 2013 թվականը 63,3 միլիոն ռեալ (14,42 միլիոն եվրո) չհայտարարագրելու համար:

Ահա թե ինչ է ասել «Սանթոսի» նախագահ Լուիս Ռիբիրոն.

«Կարող եմ ասել, որ Նեյմարի հայրը ստախոս է, ով մտածում է միայն փողի մասին: Օրինակ` ես ստիպված էի վճարել 200 անգամ նրա սուրճի համար: Նա փող է վերցնում ամեն ինչի համար»:

2015-ին PR մենեջեր Էդուարդո Մուսայի հեռանալուց հետո (ավելին՝ ստորև), Նեյմարի հայրը ստանձնեց որդու կարիերայով զբաղվելու գործը: Նա շփվում է լրատվամիջոցների հետ, որոշում է, թե որ ապրանքանիշերի հետ է համագործակցում ֆուտբոլիստը և ազդում է տրանսֆերային որոշումների վրա:

Նեյմարի թիմը շատ լավ է համագործակցում և լավ է պահում գաղտնիքները: Հենց գաղտնի և ոչ բացահայտ էին տարվում բանակցությունները ՊՍԺ-ի հետ: Շատերը համարում են, որ այս տրանսֆերը պարզապես արդարացված չէր և օգուտ չտվեց ոչ ոքի: Ըստ բրազիլական լրատվամիջոցների, Նեյմարի հայրը այս տրանսֆերի արդյունքում ստացել է ընդհանուր 60 միլիոն եվրոյից ավելի գումար, սակայն այս գումարի ճակատագիրը դեռևս պարզ չէ, քանի որ դատավարությունը դեռ չի ավարտվել:

Եթե այս ամռանը Նեյմարը փոխի ակումբը, ապա նրա հայրը կստանա 50 մլն եվրո բոնուս: Համաձայնեք, որ սա բավականին եկամտաբեր է Բրազիլիայի չորրորդ դիվիզիոնում խաղացած տղայի համար:

Մայրը՝ Նադին դա Սիլվա Սանթոս. մեղադրվել է եկամուտներ թաքցնելու մեջ և միշտ պաշտպանում է որդուն:

Դերը՝ հրապարակայնորեն պաշտպանում և աջակցում է որդուն

Մայրը մամուլում հայտնվում է շատ ավելի քիչ, քան հայրը, բայց նա շատ կարևոր անձնավորություն է Նեյմարի մոնոպոլիայում: Նրա ծնողները ամուսնալուծվել են 2008-ին, բայց Նեյմարը անընդհատ շփում է ունեցել մոր հետ:

Նադինին է պատկանում NRSport-ի 50%-ը: Այս ընկերությանն են Նեյմարի իմիջային իրավունքները: Հետևաբար, 2016-ին նա նույնպես կանչվել է դատարան և կասկածվում է եկամուտները թաքցնելու մեջ:

Նադինը ապրում է Բրազիլիայում և չի խառնվում Նեյմարի գործերին. հայրիկը պատասխանատու է ամեն ինչի համար: Որպես կանոն, նա աջակցում է որդուն Instagram-ում:

2019-ի հունիսին Նեյմարը մեղադրվեց բռնաբարության մեջ, և Նադինը հրապարակեց հսկայական գրություն՝ ի աջակցություն որդու.

«Հիմա ծանր ժամանակ է, և ժամանակն է վստահել միակին, ով գիտի ամեն ինչ՝ Հիսուս Քրիստոսին: Միայն նա քեզ լիովին գիտի:

Ներիր այս կնոջը, որդիս: Մենք քո մայրն ու քույրն ենք, և որպես կին կարծում ենք, որ այս աղջիկը սխալ է վարվել: Ես իսկապես սիրում եմ քեզ և ամեն օր աղոթում եմ քեզ համար»:

Նեյմարը նույնպես չի մոռանում իր մորը: Նա պարբերաբար այցելում է նրան, դաջել է նրա դեմքը իր ձեռքին և պարբերաբար տոնում է իր գոլերը՝ համբուրելով մոր պատկերը:

Գործակալը՝ Փինի Զահավի. իրականացրել է դեպի «Բարսա» շատ բարդ տրանսֆերը:

Դերը՝ բանակցություններ, բարդ տրանսֆերների կառուցում, «Բարսայի» գլխացավանքը

Փինի Զահավին այնքան հայտնի չէ, որքան Ռայոլան և Մենդեշը, բայց դուք անշուշտ լսել եք նրա գործարքների մասին: Նա իրագործել է Ռիո Ֆերդինանդի ռեկորդային տրանսֆերը 2002-ին՝ «Լիդսից»՝ «Մանչեսթեր Յունայթեդ», օգնել է Աբրամովիչին գնել «Չելսիին» 2003 թվականին, բերել է «Չելսի» դե Բրյունեին և Լուկակուին:

Զահավին գործում է շատ գաղտնի: Նրա անունը շատ քիչ կարելի է հանդիպել ինչ-որ գործարքներում: Եվ, անգամ մեծ ցանկության դեպքում, բարդ կլինի ապացուցելը, որ նա մասնակցել է ինչ-որ պայամանգրի կնքման:

«Չկա ոչինչ, որը ես չեմ կարողանա կարգավորել: Համաշխարհային ֆուտբոլում չկա մի անցք, որում ես չեմ ունենա ազդեցություն և ուժ»,- ասել է գործակալը EIC-ին տված հարցազրույցում:

Պրոֆեսիոնալ ընկերներ. ամենուր գնում են Նեյմարի հետ, ապրում են նրա հետ և ստանում են աշխատավարձ:

Դերը՝ լավ ժամանակ անցկացնել և զվարճացնել

Գործակալն ու հայրը, իհարկե, կարևոր են: Բայց, Նեյմարը ամեն օր շփվում է ոչ թե նրան, այլ իր ընկերների հետ:

Մի քանի փաստ.

• 2013 թվականին Նեյմարը տեղափոխվեց «Բարսա», և ընկերների և հարազատների աջակցության խումբը գնաց նրա հետ պաշտոնական ներկայացմանը:
Ավելի ուշ, այն ժամանակ ակումբի նախագահ Սանդրո Ռոսելը ասել է, որ ակումբը 15 հոգու թռիչքի համար ծախսել է 300 հազար եվրո:

• Շնորհանդեսի ընթացքում ամբողջ խումբը նստած էր կատալոնական ակումբի մարզադաշտում և նրանց խաղաշապիկներին կար հատուկ մակագրություն՝ toiss (բրազիլական noiss բառից՝ նշանակում է «մենք»):

• 20017 թվականին, երբ Նեյմարը տեղափոխվեց ՊՍԺ, երկրպագու-ընկերների խումբը շատ մեծացավ: Նեյմարի հետ Փարզիզ մեկնեցին 40 ընկերներ, ովքեր իրենց հետ ունեին նաև անձնակազմ՝ վարսահարդարներ, դիմահարդարներ և այլն:
2017 թվականին Նեյմարը գնեց անձնական ինքնաթիռ՝ ընկերների հետ զվարճանալու համար:

• Ընկերները միշտ մոտ են, բայց նրանք չեն խանգարում ֆուտբոլին: 2016 թվականի Օլիմպիական խաղերում նրանք ժամանել էին Ռիո և բնակվում էին Նեյմարի մերձակայքում: Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Էրազմո Դամիանին նշել էր նրանց օրինակելի պահվածքը.

«Օլիմպիական խաղերում մենք խնդիրներ չենք ունեցել Նեյմարի ընկերների հետ: Նա ցանկանում էր, որ նրանք բնակվեն նույն հյուրանոցներում՝ թիմի հետ: Բայց նրանք հարգում էին մեր ժամանակացույցը և հայտնվում էին միայն նշանակված ժամին»:

2017 թվականին նրանք արեցին համատեղ ընկերական դաջվածք:

Նոր մարդիկ անընդհատ ցանկանում են ընկերություն անել Նեյմարի հետ, բայց հայրիկը պաշտպանում է նրան անցանկալի շփումներից: Մշտական ընկերախմբում 30-40 հոգի են, բայց հատկապես մոտ են չորսը՝ Գիլ Սեբոլան, Հոտա Ամանսիոն, Գուստավո Ալմեիդան և Կառլոս Էնիկեն:

Նեյմարի ընկերները նրա հետ Բրազիլիայում էին, իսկ այժմ ապրում են Փարիզի մերձակա առանձնատանը: Նրանք ամեն ամիս ստանում են 10 հազար եվրո աշխատավարձ:
Նեյմարը դեմ չէ վճարել ըներների համար, սակայն նրանցից պահանջում է անվերապահորեն նվիրված լինել իրեն և չտալ ոչ մի տեղեկատվություն այլ մարդկանց, հատկապես՝ լրատվամիջոցներին:

«Նեյմարը ապրում է անընդհատ լարվածության մեջ: Մենք օգնում ենք նրան ազատվել սթրեսից: Մենք չենք խոսում ֆուտբոլի մասին, բայց միասին ժամանակ ենք անցկացնում ՝ հանգստանում, զրուցում, ճանապարհորդում»,- ասել է Կառլոս Էնրիկեն՝ Globo-ին տված հարցազրույցում:

Բացի այդ, Նեյմարի ընկերը լինելը նրա շրջապատին տալիս է հայտնիություն, ինչը նկատելի է նրանց՝ սոցցանցերի էջերում:

Ընկերուհիները. զարդարում են նրա ինստագրամյան էջը:

Դերը՝ գեղեցիկ լուսանկարվել Նեյմարի հետ և հայտնվել ամենասեքսուալ կանանց ցանկում

Իհարկե, Նեյմարը միշտ չէ զվարճանում ընկերների հետ, նրա հիմնական սերը գեղեցիկ աղջիկներն են:

Նեյմարի ընկերուհի դառնալը շատ պարզ է: Պետք է ապրել Բրազիլիայում (չգիտես ինչու, նա նախընտրում է հայրենակիցներին), զբաղվել հասարակական մասնագիտությամբ (բոլորը մոդելներ, դերասանուհիներ կամ բլոգերներ են, միակ բացառությունը փաստաբան Էլիզաբեթ Մարտինեսն է) և ունենալ մոդելի արտաքին տեսք:

Աղջիկները չեն խանգարում Նեյմարին և չեն խոսում նրա կարիերայի մասին:
Հասկանալի չէ, թե արյդո՞ք Նեյմարը իսկապես սիրում է այդ աղջիկներին, թե նրանց վերաբերվում է՝ որպես կարգավիճակը պահելու միջոց:

Նեյմարը փոխում է իր ընկերուհիներին գրեթե ամեն տարի: Բացի այդ, մասնագիտական բարդություններից ելնելով՝ նա հանդիպում է իր ընկերուհիներին ոչ հաճախ:
Չնայած այս ամենին՝ Նեյմարը խոսում է մշտական հարաբերությունների և եղեղեցում պսակադրվելու մասին:

«Ես կցանկանայի հանդիպել սիրելի կնոջը, ամուսնանալ և երեխաներ ունենալ: Ես հաճախ եմ պատմում ընկերներիս այս մասին: Ես երազում եմ ամուսնանալ եկեղեցում և այնուհետև ընկերներիս հետ միասին երեկույթներ կազմակերպել` ի պատիվ նրա»,- ասել է բրազիլացին՝ SporTV- ին տված հարցազրույցում:

Նեյմարի կյանքում ամենակարևոր հետքը թողել է նրա առաջին ընկերուհիներից մեկը՝ Կարոլինա Դանտեսը: 2011 թվականին, երբ Նեյմարը 19 տարեկան էր, ծնվեց նրա որդին: Հիմա Լուկան 8 տարեկան է, նա ապրում է իր մայրիկի հետ Բրազիլիայում:

Նեյմարը պատմում է, որ շատ դժվար է առանց որդու ապրելը, սակայն նա ամեն օր զանգում և շփվում է Կարոլինայի և իր որդու հետ:

Բոնուս. Էդուարդո Մուսա՝ նախկին գործակալը

Դերը նախկինում՝ գովազդ և իմիջ, 2015 թվականից՝ Նեյմարին հիմնական թշնամին

Հիմա Նեյմարի հետ աշխատում են շատ մենեջերներ, բայց նա միշտ կհիշի իր նախկին գործակալին՝ Էդուարդո Մուսին:

Էդուարդոն և Նեյմարը ծանոթացել են 2010 թվականին, երբ Նեյմարը նոր էր սկսել տպավորել: 2011 թվականին Էդուարդոն տեղափոխվեց NRSport և սկսեց զբաղվել Նեյմարի իմիջի ձևավորմամբ:

Մուսան անում էր գրեթե ամեն ինչ: Նա ամենուր ուղեկցում էր Նեյմարին, նրան անգլերեն էր սովորեցնում, գործարքներ էր վարում գովազդատուների հետ և նրա մամուլի քարտուղարն էր: Հաճախ Էդուարդոն առավոտյան գալիս էր ակումբ և ընկերոջ հետ վերցնում էր հարբած Նեյմարին, վճարում էր հաշիվները և վերահսկում էր տեղեկատվության արտահոսքը:

Աստիճանաբար լարվածությունն առաջացավ Էդուարդոյի և Նեյմարի հոր միջև: Նրանք չէին կիսում տեսակետները որոշ հարցերի շուրջ, օրինակ՝ Նեյմարի շրջապատի վերաբերյալ: Մուսան հավատում էր, որ ընկերները վնասում են բրազիլացու կերպարին:

«Ես կասկած չունեի, որ նրանք կարևոր էին Նեյմարի համար, բայց փորձեցի նրանց վերածել մասնագետների լուսանկարիչների, մենեջերների: Բայց նրա հայրը դեմ էր դրան»,- ասել է Էդուարդոն:

Պայթյունը տեղի ունեցավ 2015 թվականին: Մուսայի պայմանագիրը սպառվեց: Նոր պայամանագրում նրա տոկոսները պետք է լինեին ոչ թե 20, այլ 10: Առաջացավ կոնֆլիկտ և Մուսան հեռացավ:

Սկզբում Մուսան շատ հանգիստ էր, վայելում էր ազատությունը, բայց շուտով սկսեց խոսել: Չվճարված գումարներ, դատական քաշքշուք, բացասական շփումներ մամուլի հետ:
Արդեն այս տարի Մուսան ոչնչացրեց Նեյմարի հորը հարցազրույցի ժամանակ:

«Նեյմարի հայրը փորձում է նմանվել պրոֆեսիոնալի, բայց նա այդպիսին չէ: Նեյմարը լավ և առատաձեռն տղա է, բայց նրանք նրա համար սարսափելի կերպար ստեղծեցին: Դրա համար պատասխանատվությունը կրում է նրա հայրը: Ֆուտբոլիստի կարիերան գրագետ կառավարել հնարավոր չէ, երբ քո միակ փորձը չորրորդ դիվիզիոնում խաղալն է:
Նրա փոխարեն ես կգրավեի լավագույն մասնագետներին, բայց նա չէր մտածում այդ մասին»:

Մուսան ինչ-որ հարցերում ճիշտ է, քանի որ վերջին 2 տարիներին Նեյմարի կերպարը չի ամրապնդվել: Հիմա ճիշտ ժամանակն է ակումբը փոխելու և վերջապես ապացուցելու, որ Նեյմարը իսկապես լավագույններից է աշխարհում:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս