Օգոստոսի 2-ին, ժամը 16:35-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 03:50-ի սահմաններում ՌԴ Աստրախան-Ստավրոպոլ ավտոճանապարհի մոտ 420-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են բեռնատարը և ավտոբուսը:
«Առաջինը Ռոբերտ Քոչարյանի ինքնագովազդն էր, երբ ասում էր, որ եղել է շատ լավ ղեկավար և դեռ ի վիճակի է աշխատել որպես ղեկավար, եթե դրա հնարավորությունը լինի։ Երկրորդը՝ քաղաքական ուժերի միավորման մասին էր, և վերջինը՝ դատական համակարգի շուրջ ստեղծված այս իրավիճակի վերաբերյալ քննադատությունն էր»,- նշեց Աղասի Ենոքյանը՝ անդրադառնալով 168.am-ի հարցին, թե ինչ մեսիջներ էր պարունակում Երկրորդ նախագահի վերջին հարցազրույցը։
Վրաստանի իշխանությունները որոշել են 600 հազար եվրո հատկացնել ՌԴ-ից տարանցիկ թռիչքների սուբսիդավորման նպատակով, ոչ թե զբոսաշրջության զարգացման, այլ Ռուսաստանում բնակվող հայրենակիցներին օգնելու համար:
Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ այսօր Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած պայթյունի դեպքով, որի հետևանքով վնասվել է ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Մելիք Մանուկյանի՝ «Շշի Մելո» ավտոմեքենան։ «Փաստինֆո»-ն այս մասին տեղեկացավ Քննչական կոմիտեի լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հսկիչ անցագրային կետերի աշխատակիցների նոր համազգեստի մոդելավորման առաջարկների համար հայտարարվում է մրցույթ:
Վարչապետը ցնծությամբ հայտարարում է ուսուցիչների աշխատավարձի ու կենսաթոշակների 10% բարձրացման մասին, չնայած 2018-2019թթ. «սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների» գներն արդեն բարձրացել են ավելի քան 6 %։
Ռուսաստան Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը՝ կապ հաստատելով Սոչիի միջազգային օդանավակայանի շուրջ ստեղծված իրավիճակի տարբեր կողմերի հետ՝ տեղեկատվություն է ստացել հուլիսի 31-ին օդանավակայանի հայ աշխատակիցների այն հայտարարության վերաբերյալ, թե խտրականություն դրսևորելով նրանց ազատում են աշխատանքից:
Անկեղծ ասած՝ ինձ, որպես Երեւանի բնակիչ, առանձնապես չեն հետաքրքրում «քաղաքական հալածյալ» «Սանիթեքի» եւ քաղաքապետարանի միջանձնային եւ մերձանձնային հարաբերությունները։ Երեւանցին անգամ չպիտի էլ իմանար՝ ո՞վ է իրականացնում քաղաքի աղբահանությունը՝ «Սանիթե՞քը», թե Ալֆրեդը։
6,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ինդոնեզիայի արեւմուտքում՝ Սումատրա կղզու ափերի մոտ:
ՀՀ վարչապետի հանձնարարությամբ` այսուհետ հնարավոր կլինի Հայաստան ներկրվող ավտոմեքենաները մաքսազերծել նաև շաբաթ և կիրակի օրերին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը:
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է այս տեղեկատվությունը՝ գրելով. «Հպարտ եմ ձեզանով եղբայրներ… ավելի ճիշտ՝ ախպերիկներ: Դուխով»:
Թուրքիայի Բալըքեսիր նահանգի Իվրինդի գավառի Գյոքչեյազը գյուղի մոտակայքում ուղևորներ փոխադրող ավտոբուս է հրդեհվել:
«Այդ ամենի գնահատականը պետք է տան ընթերցողները և լրագրողները։ Վարչապետը և Կառավարությունն ըստ սահմանադրության՝ աշխատավարձ են ստանում նրա համար, որպեսզի ապահովեն խոսքի ազատություն, դա նրանց պարտականությունն է, դրանով մեզ «ադալժենիա» չեն անում»,- նշեց նա։
Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբի առաջին տուրի խաղացանկում տեղի է ունեցել փոփոխություն:
168.am-ը մանրամասների մասին տեղեկացավ «Կամք» հ/կ ղեկավար Վահագն Չախալյանից, ով այս պահին գտնվում է ոստիկանական բաժանմունքի մոտ. «Այստեղ ոստիկանական ուժեր են կուտակված անհասկանալի ձևով»:
168.am-ին հետաքրքիր մանրամասներ են հայտնի դարձել «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի ղեկավար Հրաչյա Մուշեղյանի կարիերային առաջխաղացման վերաբերյալ։
Այսօր լուսաբացին ողբերգական դեպք է գրանցվել Արարատի մարզի Վեդու ծննդատանը: Նորածնի ու ծննդկանի մահվան դեպք է գրանցվել: 168.am-ին հայտնի է դարձել մահացածի ինքնությունը, ծնունդով ուրցաձորցի 29-ամյա ծննդկան Քնարիկ Մանուկյանը մահացել է երրորդ երեխայի ծնվելուց հետո:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Համի Աքսոյը հայտարարել է, որ մոտ օրերին ԱՄՆ-ից Թուրքիա է ժամանելու զինվորական պատվիրակություն, որի հետ քննարկվելու է Սիրիայի հյուսիսում «անվտանգ գոտի» ստեղծելու թեման:
Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանն ուղերձ է հղել ֆուտբոլասերներին՝ կոչ անելով գնալ մարզադաշտ և երկրպագել նախընտրած թիմերին.
«Դիլիջան» ազգային պարկի ֆեյսբուքյան էջում հաղորդվում է զավեշտալի դեպքի մասին.
Մ-4 Երևան-Սևան-Իջևան-հայ-ադրբեջանական սահման 15-16կմ ավտոճանապարհը միակողմանի փակ է:
Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում «Սանիթեք» ընկերության տնօրենի կողմից ներկայացվեցին երկու առաջարկություններ` կարճաժամկետ և երկարաժամկետ, որոնք շահեկան կլինեն բոլոր կողմերի համար և կլուծեն ստեղծված իրավիճակը:
«Փաստորեն վարչապետը լրատվամիջոցներին կոչել էր, թե նրանք ինչ-որ «ռոբասերժական» աղբյուրներից են սնվում, նրանց մոտ ոչինչ չի փոխվել։ Սա առաջին անգամը չէ, որ վարչապետը և նրա ընտանիքն անդրադառնում են մամուլի ֆինանսավորման խնդիրներին։ Սա շատ զարմանալի է, քանի որ նրանք լինելով մամուլի աշխարհի ներկայացուցիչ՝ շատ լավ հասկանում են, թե Հայաստանում ինչպես է այս ինդուստրիան զարգանում»:
Սիրիայի իրադրության շուրջ Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի գագաթնաժողովի անցկացումը պլանավորված է 2019 թվականի սեպտեմբերին:
ՀՀ արդարադատության նախարարությունը «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիա»-ի (Ստամբուլի կոնվենցիա) հարցով դիմել է Վենետիկի հանձնաժողովին` խորհրդատվական կարծիք ստանալու համար: Այս մասին օգոստոսի 2-ին հրավիրված քննարկման ընթացքում հայտնեց Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը:
«Սա ծես է, որը կատարվում է կեսգիշերից մինչև առավոտյան ժամը 5-ը: Միայն Եռաբլուրում 2.5 ժամ էր պետք, որ դա կատարեին: Իմ կարդացածից կարող եմ ասել, որ ընտրում են երիտասարդ հոգիներ ու հոգի են կանչում՝ կատարելով իրենց արարողությունը: Գերեզմաններից մեկի մոտ երևում է, որ կրակ են վառել, ինչ-որ բան են հալեցրել: Դա ժամանակ է պահանջում, ու մեկ հոգու կատարած չէ»,- հավելեց նա:
Բողոքի ակցիայի մասնակիցը, որը ջուր լցրել ոստիկանության աշխատակցի վրա, կարող է 4 տարով բանտ ուղարկվել:
«ՍանիՏեք» ընկերության և Երևանի քաղաքային իշխանությունների հետ վերջին հանդիպումը եղել է երեք շաբաթ առաջ, իսկ անձամբ «ՍանիՏեք» ընկերության սեփականատեր Նիկոլաս Թավիլի ներկայությամբ վերջին հանդիպումը եղել է մայիսին: 168.am-ի խնդրանքով քաղաքային իշխանությունների hետ իրենց փոխգործակցության ժամանակագրությունը ներկայացրեց «ՍանիՏեք» ընկերության սեփականատերը:
Առաջիկա 5 օրերին՝ հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի ձեռք բերումից հետո Իսրայելը ճնշում է գործադրել Վաշինգտոնի վրա, որպեսզի Թուրքիան հեռացվի Ֆ-35 կործանիչների ծրագրից: