Բաժիններ՝

Ֆրանսիայում սկսել են խմելու ջրի ճառագայթաակտիվության մասին տվյալների հետաքննություն

Փարիզի դատախազությունը հետաքննություն է նախաձեռնել Փարիզում եւՓարիզի տարածաշրջանում խմելու ջրի ճառագայթաակտիվության վտանգավոր մակարդակի մասին լուրերի տարածման առիթով: Այդ մասին հաղորդել է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով դատական գերատեսչությունը:

Հետաքննությունը կատարվում է «կեղծ տեղեկությունների հորինման եւ տարածման» կասկածանքով: Այն տեղեկատվությունը, թե Փարիզի եւ հարեւան քաղաքների ջրմուղում խմելու ջուրը տրիտիում է պարունակում եւ բարձր մակարդակի ճառագայթաակտիվություն ունի, WhatsApp մեսենջերում տարածել է ոմն կին, որը պնդել է, թե բուժքույր է Փարիզի հոսպիտալներից մեկում:

Հաղորդագրությունը ոչ միայն սրընթաց տարածվել է ցանցերում, այլեւ առանց ստուգման վերցվել է Ֆրանսիայի հասարակական կազմակերպություններից մեկի, որն զբաղվում է ճառագայթաակտիվ աղտոտումից բնակչության պաշտպանության հարցերով, Ֆրանսիայի արեւմուտքում ճառագայթաակտիվության վերահսկողության ասոցիացիայի (ARCO) կողմից:

Կազմաերպությունը տարածել է պաշտոնական հաղորդագրություն, որտեղ ասված է, որ «6,4 միլիոն մարդ հարկադրված է (Ֆրանսիայում) գործածելու տրիտիումով վարակված ջուր»: Ըստ որում միեւնույն ժամանակ ընդունել են, որ դրա ճառագայթաակտիվության մակարդակը չի գերազացում մեկ լիտրի հաշվով 100 բաքքերել թույլատրելի նորման, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս