Բաժիններ՝

Պոգբայի տեղափոխությունը «Ռեալ» կախված է Բեյլի և Խամեսի վաճառքից

«Ռեալը» նախկինի նման ցանկանում է ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբային:

Ինչպես հայտնում է As-ը, ֆրանսիացու տրանսֆերն ամբողջությամբ կախված է Գարեթ Բեյլի հեռացումից: Վալիացին, ինչպես հաղորդվել է, կարող է տեղափոխվել Չինաստան, «Ռեալը» հույս ունի վաստակել 50-60 մլն եվրո: Բացի այդ, Պոգբայի ձեռքբերման համար կներդրվեն գումարներ Խամես Ռոդրիգեսի վաճառքից ստացված եկամուտից (50 մլն եվրո):

«Ռեալը» պատրաստ չէ Պոգբայի համար 150 մլն եվրոյից ավելի գումար վճարել, բայց ենթադրվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդն» ավելին կպահանջի: Բեյլի հեռանալուց հետո, սակայն, մադրիդցիները կկարողանան կատարել Պոգբայի աշխատավարձի պահանջները՝ տարեկան 14.5 մլն եվրո:

Եվ Պոգբան, և մադրիդյան ակումբի ներկայացուցիչները կարծում են, որ պետք չէ շտապել, բանակցությունները կարելի է և ավարտել օգոստոսի վերջին: Նշենք, որ Իսպանիայում տրանսֆերային պատուհանն ավարտվում է սեպտեմբերի 2-ին, իսկ Անգլիայում՝ օգոստոսի 9-ին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031