Բաժիններ՝

Պարզվել է Էրբիլում թուրք դիվանագետների վրա զենքով հարձակված անձի ինքնությունը

Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջանի Էրբիլ քաղաքում Թուրքիայի հյուպատոսության աշխատակցների վրա զինված hարձակում գործած անձի ինքնությունը պարզվել է: Նա 1992թ. Դիարբեքիրում ծնված Մազլում Դաղն է:

Այդ մասին, ըստ ermenihaber.am-ի՝ հայտնում է, Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջանի ոստիկանությունը: Ոստիկանության կողմից տարածված գրավոր հայտարարության մեջ մասնավորապես նշվում է.

«Հուլիսի 17-ին 3 մարդու կյանք խլած հարձակման դեպքի կապակցությամբ մեր աշխատանքները շարունակվում են: Մազլում Դաղի նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվել»:

Ըստ թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալության՝  թուրք դիվանագետները հարձակման էին ենթարկվել ռեստորանում: Ըստ ռեստորանի սեփականատիրոջ՝ հարձակումն իրականացրած անձը քաղաքացիական հագուստով է եղել։ Հարձակվողն այնուհետև դիմել է փախուստի։ Էրբիլից  այլ քաղաքներ տանող ճանապարհները փակվել էին։

Հարձակման հետևանքով  3 թուրք դիվանագետ էր սպանվել։ Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջանի պետնախարար Այդըն Մարուֆի կարծիքով այդ հարձակումն ունեցել է քաղաքական նպատակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031