«ԱԺ փոխնախագահը գրել է՝ գնացեք-գցվեք մոստից. ինձ հետաքրքրում է՝ ԱԺ-ն ունի՞ էթիկայի հանձնաժողով, թե՞ չունի». Լիկա Թումանյան 

Փորձագետները, քաղաքագետներն ու  քաղաքական գործիչներն այսօր «Բռնության և ատելության խոսքը» թեմայով կլոր սեղան-քննարկման ժամանակ անդրադարձան սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում առկա ատելության խոսքին, բռնության կոչերին: Քննարկմանը ներկա էր նաև «Ադեկվադ» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Լիկա Թումանյանը:

Ըստ նրա՝  եթե գործող օրենսդրությունն ու կանոնակարգող ակտերը կիրարկվեն, մասամբ  կվերահսկվի ատելության ու բռնության քարոզը.

«ԱԺ փոխնախագահը գրել է՝ գնացեք-գցվեք մոստից, ինձ հետաքրքրում է՝ ԱԺ-ն ունի՞ էթիկայի հանձնաժողով, թե՞ չունի: Երբ ավագանու անդամն ասում է՝ սրա ականջները պետք է կտրել դնել բուռը, ո՞ւր է մեր գործող էթիկայի հանձնաժողովը, գործող օրենսդրությունը, գործող նորմատիվ ակտերը, դրանք չեն կիրառվում այսօրվա դրությամբ:

Ես կարծում եմ՝ եթե մեր ունեցած հնարավորությունների  չափով մենք կարողանանք դրանք կիրառել, կարող է տալ ինչ-որ արդյունք»:

Մանրամասները՝ տեսանյութում

Զարուհի Դիլանյան

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031