«Ինչի 10 րոպեի մեջ քանի՞ անգամ են բարևում». Սասուն Միքայելյանը՝ Նիկոլ Փաշինյանին չբարևելու մասին

Այսօր լրատվամիջոցներում տեղեկություն հայտնվեց, որ ԵՐՊԲՀ-ում տեղի ունեցող միջոցառմանը մասնակցելու եկած վարչապետ Նիկոլ Փաշինյանին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը չի բարևել։

Կադրերում երևում է, որ, երբ Փաշինյանը մոտենում է հարթակին, բոլորը ոտքի են կանգնում և բարևում նրան, սակայն Սասուն Միքայելյանը նստած է մնում, չի մոտենում Փաշինյանին և չի սեղմում նրա ձեռքը: Ավելի ուշ, սակայն, պարզվեց, որ իրականությունն այլ է եղել։

Լրագրողներից մեկի հարցին ի պատասխան, թե խնդիրնե՞ր ունի վարչապետի հետ, Սասուն Միքայելյանն ասաց. «Ո՞նց չբարևեցի։ Պարոն Փաշինյանին ես դիմավորել եմ մասնաշենքի հետևում։ Ինչի 10 րոպեի մեջ քանի՞ անգամ են բարևում։ Դա ի՞նչ նորություն էր»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031