«Ամերիկան հիմա լավն է միայն մի քանի հոգու համար». կանանց հավաքականի ավագը՝ Թրամփին
ԱՄՆ ազգային հավաքականի անդամ Մեգան Ռապինոն դիմել է երկրի նախագահ Դոնալդ Թրամփին:
«Ձեր ուղերձը բացառում է մարդկանց: Դուք ինձ նման մարդկանց եք բացառում, դուք բացառում եք գունավոր մարդկանց: Դուք բացառում եք ամերիկացիներին, ովքեր կարող են ձեզ աջակցել:
Մենք կրում ենք վնասներ «Ամերիկան կրկին դարձնենք մեծագույն» կարգախոսի պատճառով: Դա մեզ վերադարձնում է այն ժամանակաշրջան, երբ Ամերիկան ոչ բոլորի համար էր լավը: Դա կարող է լավ լինել միայն մի քանի հոգու համար: Այո, գուցե Ամերիկան հիմա լավն է միայն մի քանի հոգու համար: Բայց այս ամենն այնքան էլ լավ չէ մեծաքանակ ամերիկացիների համար:
Դուք՝ որպես այս երկրի ղեկավար, ահռելի պատասխանատվություն եք կրում: Դուք պետք է հոգ տանեք բոլոր մարդկանց համար, պետք է անեք և ստեղծեք լավագույնը յուրաքանչյուրի համար»,- ասել է ֆուտբոլիստուհին:
Նշենք, որ Ամերիկայի կանանց հավաքականը դարձավ ֆուտբոլի Աշխարհի առաջնության հաղթող: Ռապինոն ստացավ մի շարք անհատական պարգևներ:
Ավելի վաղ Ռապինոն ասել էր, որ հաղթելուց հետո չի գնա հոտած Սպիտակ տուն: Թրամփն էլ պատասխանել էր, որ դեռ չի որոշել՝ արդյո՞ք կհրավիրի նրանց Սպիտակ տուն, թե՞ ոչ:
33-ամյա ֆուտբոլիստը նախկինում հայտարարել էր, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը «սեքսիստ և կողոպտիչ» է, ինչպես նաև նկարագրել է նրան՝ որպես «քայլող բողոք»:
Բացի այդ՝ Ռապինոն հավասար վարձատրության կողմնակից է: Ազգային հավաքականի ևս 27 ֆուտբոլիստների հետ նա դատի է տվել ԱՄՆ-ի ֆուտբոլի ֆեդերացիային՝ գենդերային խտրականության պատճառով: Նրանց դուր չի գալիս, որ տղամարդիկ ավելի շատ են վարձատրվում, քան կանայք:
Սիրարփի Աղաբաբյան