Բաժիններ՝

Ողբերգական դեպք Երևանում. ոստիկանության նախկին բարձրաստիճան սպայի տանը հայտնաբերվել է երիտասարդ աղջկա դի. Shamshyan.com

Այսօր՝ հուլիսի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևաում: Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Նանսենի 20 շենքին կից տարածքում անօգնական քաղաքացի կա:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, նշված հասցե են մեկնել թիվ 9 հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր նշված շինությունում գտնվող լոգարանում հայտնաբերել են երիտասարդ աղջկա դի:

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը:

Ժամանել են նաև Գազպրոմ Արմենիա Երևանի ԳԳՄ ծառայողները, քանի որ ահազանգ է ստացվել, որ մահացածը, ով 25-ամյա Մարիամ Օ.-ն է, մահացել է շմոլ գազի պատճառով:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված տունը գազաֆիկացված չէ, չունի նաև գազի հաշվիչ և կան կասկածներ, որ նշված տուն «լևի» գազ է անցկացվել: Այդ տեղեկությունը տեղում այս պահին պարզում են Գազպրոմ Արմենիա-ի աշխատակիցները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս