
Ոստիկանությունը պարզել է «Ռեֆորմիստների» կուսակցության խորհրդի անդամին դանակահարողի ինքնությունը

Երևանի Ամիրյան փողոցում «Ռեֆորմիստների» կուսակցության խորհրդի անդամ Արմեն Ամիրջանյանին դանակահարողի ինքնությունը պարզվել է։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Ոստիկանության լրատվական վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:
«Անձը բերման է ենթարկվել Ոստիկանության կենտրոնական բաժին: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն»,- ասաց Ջանոյանը:
Ավելի վաղ կուսակցության նախագահ Վահան Բաբայանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել էր, որ Ամիրյան փողոցում դանակահարել են «Ռեֆորմիստների» կուսակցության խորհրդի անդամ Արմեն Ամիրջանյանին: