Բաժիններ՝

Ինչի մասին է խոսում մաշկը. ձեր արտաքին նյարդային համակարգը

«Մաշկը միայն էսթետիկ զարդարանք չէ։ Դա մարդու առողջական վիճակի ինդիկատորն է և այն բանի, թե ինչ է կատարվում նրա մարմնում». Օրրորա Գերրա։

Ասում են՝ աչքերը հոգու հայելին են։ Սակայն կա ևս մեկ, մարմնի ոչ պակաս կարևոր մաս, որն ունակ է մարդուն ցույց տալ, թե ինչ է կատարվում նրա օրգանիզմի հետ։ Խոսքը մաշկի՝  մարմնի ամենամեծ օրգանի ու վահանի մասին է, որը նրան պաշտպանում է արտաքին աշխարհի ազդեցությունից։

Մաշկն անխզելիորեն կապված է նյարդային համակարգի աշխատանքի ու մնացած բոլոր օրգանների նորմալ կենսագործունեության հետ։ Սա իր տեսակի մեջ արտաքին սահման է, որը մարդուն կապում է իր շրջապատի հետ։ Բացի դրանից, այն ֆիզիկապես նշաններ է հաղորդում, որոնք թույլ են տալիս ախտորոշել ֆիզիկական և/կամ հոգեկան հիվանդությունների զարգացումը։

Մաշկը՝ որպես արտաքին ցուցիչ

Կարդացեք նաև

Մաշկը շատ հիվանդությունների առկայության գլխավոր ինդիկատորն է։

Այսպես, մաշկի՝ չափազանց քրտնածության, գունատության, կարմրելու ու նման այլ նշաններ խոսում են հուզմունքի, սթրեսի, վախի և լարված վիճակի մասին։

Հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ մաշկի արտաքին վիճակը 80 տոկոսով պայմանավորված է հոգեբանական գործոններով։ Բացի ֆիզիկական և քիմիական պատճառներից, մաշկաբանները մաշկի զանազան ախտահարումներ կապում են էմոցիոնալ ինքնարտահայտման պակասի հետ։

Ստորև թվարկված են մի քանի հոգեբանական գործոններ, որոնք հանգեցնում են որոշակի հիվանդությունների մաշկային արտահայտության հետ։ Եվ այսպես՝

. Եղնջացանն ու ցանը հարուցված են ընկճախտով։ Մաշկի այս ախտահարումները, որպես կանոն, նկատվում են՝ որպես դիմադրության, բողոքի և դժգոհության հետևանք։

. Փսորիազը հիասթափության նշան է։ Տվյալ վիճակում մաշկի վերին շերտը սկսում է աստիճանաբար պոկվել՝ ծածկվելով ցավոտ սպիներով։

. Մեծահասակների ակնեն խոսում է հոգնածության և սթրեսի մասին։

. Ուժեղ քորը անհանգստության և տագնապայնության նշաններ են։

. Ճաղատությունը մեծ մասամբ օրգանիզմի արձագանքն է սգո և լուրջ էմոցիոնալ կորստի նկատմամբ։

Մարդու մաշկի արտաքին տեսքը հաճախ նրա ֆիզիկական և հոգեկան առողջության ուղղակի արտացոլանքն են հանդիսանում։

Էմոցիաների արտահայտման օրգանը

Որպես կանոն՝ մաշկը մեզ է ուղարկում որոշակի ազդանշաններ տարատեսակ նշանների օգնությամբ, որոնք գուժում են հիվանդության սկզբի մասին։ Փոփոխությունների միջոցով այս նշանները ձեզ հստակ տեղեկացնում են այն մասին, որ մարմնի ներսում ինչ-որ բան տեղի է ունենում։

Մաշկն իր տեսակի մեջ մարդու մարմնի համար պաշտպանական մեխանիզմ է նրան շրջապատող արտաքին աշխարհից ու վերջինիս ազդանշանը։

«Հիվանդությունը թաքնվում է սիմպտոմների հետևում»,- Մանուել Բարրոզու։

Եթե նայենք էմոցիոնալ տեսանկյունից, ապա մաշկը որոշում է մարդու ինքնաընկալումը։ Այն արտացոլում է այն, թե ինչպես են մարդիկ իրենց վրա նայում, օգնում է շփումներ ու կապեր հաստատել այլ մարդկանց հետ։ Կոնկրետ դեպքերում նույնիսկ նպաստում է մարդու մեկուսացմանը։ Համաձայնեք, մենք բոլորս էլ շփոթմունքից կարմրելու առիթներ ունեցել ենք։

Մաշկը «գնահատում է» շրջապատող աշխարհի ու այլ մարդկանց հետ մեր փոխազդեցության որակը՝ աստիճանաբար մատնելով մեր էմոցիաները։ Այսպես, զայրույթի պահին այն կարմրում է, դժբախտությունը ստիպում է նրան գունատվել, իսկ վախը դառնում է առատ քրտնարտադրության պատճառ։

Եվ եթե մաշկի պաշտպանական ֆունկցիան մանրամասն բացատրությունների կարիք չունի, ապա նրա զգայուն որակները պակաս կարևոր չեն։

«Չնայած այն բանին, որ մեր ողջ կյանքը մենք ապրում ենք միևնույն մարմնում, երբ ինչ-որ բան այնպես չի ընթանում, մեզ կարող է թվալ, որ արթնացել ենք բոլորովին այլ մարմնում». Դեբ Շապիրո։

Կյանքի հանդեպ պոզիտիվ հայացքը, մանրուքների ու դատարկ բաների վրա ուշադրություն չդարձնելու և ավելորդ սթրեսը հանելու կարողությունը այն հիմնական ռազմավարություններն են, որոնք ուղղակիորեն ազդում են ձեր մաշկի առողջության վրա։

Լսեք ձեր էմոցիաների ձայնը, մի ժխտեք դրանք, այլ կառավարեք ։ Այդպես դուք կարող եք բարելավել ձեր բարեկեցությունը ու դրանով իսկ փոխել այն, թե ինչ տեսք կունենա ձեր մաշկը։

Պատրաստեց ՍՈՖԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս