Բաժիններ՝

ՊԵԿ նախագահն իր նախկին տեղակալ Ռուստամ Բադասյանին արգասաբեր աշխատանք է մաղթել արդարադատության նախարարի պաշտոնում

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը հունիսի 19-ին հրաժեշտ է տվել ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Ռուստամ Բադասյանին, որը ՀՀ նախագահի ՆՀ-131-Ա հրամանագրով նշանակվել է ՀՀ արդարադատության նախարար։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Դավիթ Անանյանը բարձր է գնահատել մեկ տարվա համատեղ աշխատանքը և ձեռքբերումները: ՊԵԿ նախագահն արդարադատության նորանշանակ նախարարին հաջողություններ և արգասաբեր աշխատանք է մաղթել նոր և պատասխանատու պաշտոնում:

Ռուստամ Բադասյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՊԵԿ նախագահին և կոմիտեի ողջ անձնակազմին՝ արդյունավետ և հետևողական գործունեության համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930