ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնությամբ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարության հետ հունիսի 17-ին, տեղի է ունեցել միջկուսակցական հանդիպում, որին Դաշնակցության կողմից մասնակցել են ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ Արսեն Համբարձումյանը և ՀՅԴ մասնագիտական ոլորտային հանձնախմբերի համակարգող Արծվիկ Մինասյանը:
«Չի կարելի նման բան ասել: Նման ձևակերպումներով վիրավորում են ֆրանսիացիներին: Էս դարում մի փորավարձով ո՞վ է խաբվում: Չեն հասկանո՞ւմ, որ վիրավորում են ֆրանսիական դատարանը: Հիմա մենք կարո՞ղ ենք ակնկալել, որ այս հայտարարություններից հետո բացասական արձագանք է լինելու, իհարկե, կարող ենք»:
Եգիպտոսի ազգային թիմի և անգլիական «Լիվերպուլ»-ի հարձակվող Մուհամեդ Սալահը ևս մեկ մրցաշրջան կմնա Անգլիայում:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ընտրողների շրջանում ժողովրդականության ցուցանիշով զիջում է հինգ դեմոկրատների, որոնք կարող են նրա մրցակիցը դառնալ պետության ղեկավարի 2020 թվականի ընտրություններում:
«Այս ձևի անձրևներ չէին եղել: Մենք հիմնականում բերքի կորուստ ունեցանք անձրևների հետևանքով՝ փոշոտում չեղավ, ինչի արդյունքում ունեցանք նոսր բերք:Սնկային հիվանդություններն ակտիվանում են այն ժամանակ, երբ անձրևից հետո միանգամից շոգ է անում»:
Ակտիվիստ Նարեկ Սամսոնյանի գլխավորած «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության անդամներն այսօր՝ հունիսի 17-ին, բողոքի ցույց էին անում Բաղրամյան 26 հասցեում՝ ՀՀ նախագահական նստավայրի դիմաց։
«Այսօր ԱԺ Արտաքին հարաբերությունների նիստից հետո, որի շրջանակներում քննարկվել էր նաև ՌԴ դեսպանի և Ռոբերտ Քոչարյանի միջև տեղի ունեցած հանդիպումը, խոսել եմ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։
Ֆուտբոլի Ամերիկայի գավաթի խաղարկությունում կայացավ խմբային փուլի Ուրուգվայ-Էկվադոր հանդիպումը:
«Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարան» հիմնադրամում (ԵՊԲՀ) ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքում կազմված տեղեկանքը ՀՀ դատախազության կողմից ուղարկվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտ՝ տեղեկանքում նշված հանգամանքները քննչական դեպարտամենտի վարույթում գտնվող քրեական գործի շրջանակներում ստուգելու նպատակով։
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Վ. Մ.-ն ու Ա. Դ.-ն օժանդակել են ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Արամ Հարությունյանի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն, իսկ Վ. Մ.-ն նաև օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված գումարը:
Ստամբուլի Ֆաթիհ թաղամասում արյունալի միջադեպ է տեղի ունեցել վրացիների և ռուսների մասնակցությամբ։
Քանի որ այս հարցերը հանրային մեծ հետաքրքրություն ու հնչեղություն ունեն, մենք այն ԱԺ նախագահին ենք ուղղում հրապարակայնորեն։ Պատասխանները ևս կհրապարակվեն նույն ձևաչափով։
«Մենք որևէ երկրի հետ հարաբերությունները չենք զարգացնում ի հաշիվ այլ երկրի հետ հարաբերությունների: Իրանը մեր գործընկերն է, մենք Իրանի հետ վաղուց ունենք ընդհանուր շահեր, Իրանի հետ աշխատում ենք, միևնույն ժամանակ մենք ունենք շատ լավ հարաբերություններ ԱՄՆ-ի հետ, ԱՄՆ-ը նույնպես մեր գործընկերն է, և Ռուսաստանը մեր դանակիցն է»:
Ալբանիայի նախագահ Իլիր Մետայի պաշտոնազրկման գործընթացը հանրապետությունում պաշտոնապես սկսվել է այն բանից հետո, երբ կառավարող Ալբանիայի սոցիալիստական կուսակցության պատգամավորական խումբը համապատասխան պահանջը հանձնել է խորհրդարանի մարմիններին:
Միացյալ Նահանգներն անկայունության գլխավոր աղբյուրն է Պարսից ծոցի գոտում եւ պետք է հեռանա այդ տարածաշրջանից:
Հանդուրժողականության և խաղաղության համաշխարհային խորհրդի գործունեությունը հիմնականում ուղղված է սոցիալական և մարդասիրական ոլորտներին առնչվող համընդհանուր հիմնախնդիրներին:
«Վրաստան-Ադրբեջան-Թուրքիա եռակողմ ռազմական համագործակցությունը չի կարող սպառնալիք լինել Հայաստանի համար»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց վրացի վերլուծաբան Իրակլի Մենագարիշվին:
Ամռանը ջերմաստիճանի կտրուկ բարձրացմանը զուգընթաց ակտիվանում են օձերը, ինչը բնակիչների շրջանում առաջացնում է անհանգստություն:
Ինչ լավ է գոնե Ջեֆերսոնը, Հավելը և, վերջապես, Մանդելան սա չեն լսում, թե չէ ստիպված կլինեին միանգամից զարմանքից սրտի կաթված ստանալ:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերին, ով Հայաստանում ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը:
Հայաստանի կառավարությունը ամեն ինչ անում է, դատական համակարգի անկախության և անկողմնակալության ապահովման համար:
Այսօր` հունիսի 17-ին, «Քաղաքացիական գիտակցություն» ազատական հասարակական կազմակերպության և AntiFake.am փաստերի ստուգման և տեղեկատվության տրամադրման հարթակի նախաձեռնությամբ տեղի է ունեցել խորհրդանշական բողոքի ակցիա Նախագահական նստավայրի դիմաց` #Anti_Fake_President խորագրով:
Ոստիկանության Արարատի մարզային վարչության և Մասիսի բաժնի ծառայողները, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, հունիսի 16-ին, ժամը 15.30-ին, Այնթապ գյուղից բերման են ենթարկել Երևան քաղաքի 17-25 տարեկան երեք բնակչի:
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության և ՀՀ քննչական կոմիտեի կողմից ձեռնարկված լայնածավալ համալիր օպերատիվ -հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է տարիներ առաջ ՀՀ ազգային պատկերասրահից գեղանկարների հափշտակության դեպքը:
Որպես կանոն՝ նման աշխատաժողովների ժամանակ քննարկվում և առաջ են քաշվում կուսակցության գաղափարախոսական հիմնահարցեր, ընդհանուր կուսակցաշինությանը վերաբերող քայլեր: Սակայն ՔՊ-ական ֆորումն ուղղված էր ոչ թե երկրի զարգացմանը կամ կուսակցական շինարարությանը, այլ ավելի շատ նախկին իշխանություններին ուղղված ինչ-ինչ հայտարարություններ անելուն։
ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը հունիսի 20-21-ին պետական այցով կգտնվի ԿԺԴՀ-ում:
«Այսօր գործադիր և օրենսդիր իշխանություններն ասում են, որ ճնշում չկա դատարանների նկատմամբ, բայց այդ ամեն ինչը դուք այսօր տեսնում եք, հետևությունները դուք արեք։ Նայեք, լսեք, գնահատեք՝ կա՞, թե՞ չկա։ Այսպիսի ճնշումներ, երևույթներ, այսպիսի միջնադարյան դրսևորումներ ես ինքս երբևէ ոչ լսել եմ, ոչ տեսել։ Ինչ վերաբերում է հարցի այն կողմին, թե իբր Ռ. Քոչարյանի կողմից դատարանների վրա ճնշում կա, տեսեք, այն, որ դատավորը նշանակված է եղել պարոն Քոչարյանի կողմից, դա այսօր նրան որևէ լծակ չի տալիս դատավորի նկատմամբ։ Դուք պետք է տեսնեք, թե ո՞վ այսօր ունի այդ լծակները»:
«Ռուսկոսմոսի» Մեքենաշինության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի գլխամասային գիտական ինստիտուտը «Լը Բուրժե» միջազգային օդատիեզերական սալոնում ցուցադրել է ռուսաստանյան Լուսնային հետազոտական ծրագրի հայեցակարգը։
«Մենք ցանկացած հանդիպում արժևորում ենք, ինչը թույլ է տալիս տարածաշրջանում պահպանել խաղաղություն և կայունություն։ Ինքնին այս ամենը շատ կարևոր է, բայց ակնկալել ինչ-որ առաջընթաց՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանը որևէ ձևով չի վերանայում իր դիրքորոշումը՝ վաղաժամ է»: