Բաժիններ՝

Ռուսաստանը լուսնային ծրագրի հայեցակարգ է ներկայացրել Լը Բուրժեի ավիասալոնում

«Ռուսկոսմոսի» Մեքենաշինության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի գլխամասային գիտական ինստիտուտը «Լը Բուրժե» միջազգային օդատիեզերական սալոնում ցուցադրել է ռուսաստանյան Լուսնային հետազոտական ծրագրի հայեցակարգը։

Ինչպես նշված է ինստիտուտի նյութերում, Երկրի բնական արբանյակի վրա առաջին իջեցումը նախատեսված է 2030 թվականին: Տիեզերագնացները կանցկացնեն «գիտափորձեր մակերեւույթին, կիրառական գիտական հետազոտություններ»:

Այդ շրջանում մակեւերույթին նաեւ կաշխատեն ավտոմատ տիեզերանավեր: Դրանից հետո պլանավորվում են կանոնավոր առաքելություններ դեպի Լուսին եւ մշտական լուսնային հենակայանի ծավալում:

Հիմնական փուլը նախատեսված է 2032-ից մինչեւ 2035 թվականը: Երկրի բնական արբանյակի վրա մշտական լուսնային հենակայանի ծավալման համար տեղ կհասցնեն շինարարական մեքենաներ եւ խոշորատոննաժ բեռներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս