Հունիսի 17-ին, ժամը 14:30-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Եռաբլուր պանթեոնի մոտակայքում. այրվում է խոտածածկ տարածք:
Գիտեք, երբ թուրքական որոշ քաղաքներ այցելելուց հետո ադրբեջանցիները ոռնում էին իրենց բնորոշ վանկարկումներով և պաստառներով, ինձ մոտ միայն վստահությունն էր ավելանում, որ մենք շատ ճիշտ բան ենք անում և լավ ենք աշխատում: Երբ Երևանում են որոշ մարդիկ պատվիրում մեր դեմ արշավ, ինձ մոտ ակամայից զուգահեռներ են գնում նրանց և ադրբեջանական շրջանակների մտածողության, գուցեև՝ շահերի միջև:
ՀՀ ՊՆ վարչական համալիրում հունիսի 17-ին տեղի է ունեցել Հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված նիստ, որի ընթացքում ամփոփվել են 2018 թ. ձմեռային զորակոչի արդյունքներն ու քննարկվել 2019թ. ամառային զորակոչի կազմակերպման աշխատանքները:
ՀՀ 3-րդ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ծննդյան 90-ամյակի առիթով լույս ընծայված` աշխարհահռչակ շախմատիստի «Գահերի խաղը. Ինչպես հաղթել շախմատում» գրքի շնորհանդեսին:
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ եվրոպական երկրները դեռ որոշ ժամանակ ունեն իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը պահպանելու համար:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Յոգեշվար Սանգվանի հետ, ով ավարտում է դիվանագիտական ծառայությունը մեր երկրում:
168.am-ը կապ հաստատեց նաև Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հետ, ով նշեց, որ հարուցվել է քրեական գործ, որտեղ թե՛ իր եղբայրը, թե՛ Հովհաննիսյանը որպես կասկածյալներ են ներգրավված:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է անվանի հայազգի գիտնական, գյուտարար և բժիշկ Ռեյմոնդ Դամադյանին, ով մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆ (MRI) սարքի ստեղծողն է։
Ղրղզստանի խորհրդարանի պատգամավորները հունիսի 17-ին մեղադրանքներ են առաջադրել երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւի դեմ, որոնք կարող են հանգեցնել պետության նախկին ղեկավարին անձեռնմխելիությունից զրկելուն:
Շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի «Գահերի խաղը, ինչպե՞ս հաղթել շախմատում» գրքի հայերեն հրատարակված տարբերակի շնորհանդեսից հետո ՀՀ երրորդ նախագահ, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանեց Aravot.am-ի հարցերին:
Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Երեկ երեկոյան՝ ժ. 19։43-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի կնոջ՝ Նազիկ Ամիրյանի՝ Էջմիածին քաղաքում գտնվող հողատարածքում։
«Այստեղ խնդիրը միայն ակադեմիական գիտելիքի պակասի մեջ չէ, իրական ժողովրդավարական պրոցեսների չիմացության մեջ չէ։ Հայաստանի ղեկավարները չեն պատկերացնում, որ նման արտահայտություններով վիրավորում են մյուս երկրներին, և նեղվում են, երբ միջազգային հարթակներում իրենց ձեռք են առնում»։
Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերությունների լարվածությունը կարող է մեղմացնել այն երկիրը, որի ազդեցության ուժը Վաշինգտոնի վրա մեծ է, հայտարարել է Իրանի նախկին նախագահ (2005 – 2013 թթ.) Մահմուդ Ահմադինեժադը։
Եվրամիության «Հորիզոն 2020» նախագծի E-FIX ծրագրի շրջանակում ԱԳԲԱ Լիզինգը կազմակերպեց և իրականացրեց մաստեր կլաս. միջոցառման գլխավոր բանախոսը E-FIX ծրագրի ղեկավար Անդրեաս Քարներն էր:
AraratNews.am-ը կապ է հաստատել ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Արսեն Խառատյանի հետ, խնդրելով պատասխանել, թե ինչ մեկնաբանություններ ունի իր հասցեին այսօր հնչեցված մեղադրանքների մասին:
Հրազենային վիրավորում ստացած Լուսահովիտ համայնքի ղեկավար Գրիգոր Սարհատյանի ոտքն անդամահատել են, նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
Հայաստանում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության աշխատակիցները «Ագարակ» անցակետում կանխել են Հայաստանի տարածք թմրանյութ անցկացնելու փորձը:
Եվրամիությունն աշխատում է նոր հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ, որովհետեւ առանց նրա չկա անվտանգության ճարտարապետություն:
Արդյո՞ք ՀՀ ԱԳՆ-ն հետաքրքրվել է ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանի և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի միջև տեղի ունեցած հանդիպման բովանդակության վերաբերյալ, արդյո՞ք ՀՀ ԱԳՆ-ի համար խնդիր է Մարտի 1-ի ոճրագործության մեջ մեղադրվող անձի և ՀՀ բարեկամ դաշնակից երկրի դեսպանի երկժամյա հանդիպման բովանդակությունը:
Հունիսի 17-22-ը` գիշերը և կեսօրից հետո, շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը վստահեցնում է՝ Շախմատի ֆեդերացիան լիարժեքորոն գործում է։
Boeing Commercial Airplanes-ի շուկայավարության գծով փոխնախագահ Ռենդի Թինսեթը ներողություն է խնդրել այն մարդկանց ընտանիքներից, որոնք զոհվել են Lion Air եւ Ethiopian Airlines ավիաընկերությունների Boeing 737 MАX ինքնաթիռների կործանման հետեւանքով:
ՀՀ 3-րդ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը մասնակցում է շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ծննդյան 90-ամյակի առիթով լույս ընծայված` աշխարհահռչակ շախմատիստի «Գահերի խաղը. Ինչպես հաղթել շախմատում» գրքի շնորհանդեսին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Իսլանդիայի Հանրապետության վարչապետ Կատրին Յակոբսդոտիրին Իսլանդիայի Ազգային տոնի կապակցությամբ:
Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հետ կապված 1-2 հանդիպում եղել է, առաջիկայում կլինի հերթական հանդիպումը: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ նկատելով, որ հրատապությամբ պայմանավորված որոշ նախագծեր առաջ են ընկել, սակայն ԸՕ փոփոխություններն օրակարգում են:
Թուրքիայում արդեն եթեր է հեռարձակվում հայերեն առաջին հեռուստաալիքը՝ «Լույս TV»-ն։ Մինչ օրս «Լույս TV»-ն փորձնական եթեր էր դուրս գալիս միայն համացանցի միջոցով։ Առաջին համացանցային եթերը եղել էր 2019թ․ հունվարի 6-ին՝ Սուրբ Ծննդյան պատարագի հեռարձակմամբ։
Ադրբեջանում չորս մարդ է զոհվել, եւս երեքը՝ տուժել հունիսի 17-ին երկրի Աղստաֆայի շրջանի Բեյուք Քեսիք գյուղի շուկայում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով:
Ակնդետ հետևում եմ Իրանի շուրջ ծավալվող իրադարձություններին: ԱՄՆ-Իրան հակադրությունները թևակոխում են նոր փուլ, սպառնալով տարածաշրջանային և գլոբալ անվտանգությանը: Այս խնդիրը չի կարող չվերաբերել նաև Հայաստանին և Արցախին:
Վերջին շրջանի իրադարձություններն ինձ ստիպում էին ձեռնպահ մնալ մեր զարգացման ընթացիկ հարցերի վերաբերյալ հրապարակային հայտարարություններից և ելույթներից։ Սակայն երկիրը կանգնած է լուրջ արտաքին և ներքին մարտահրավերների առջև, և, անկախ ամեն ինչից, կարևոր եմ համարում իմ դիրքորոշումը հայտնել որոշ հարցերի շուրջ։