Փրկարարները տարհանել են Կիևյան փողոցի թիվ 12 շենքի բնակիչներին

Հունիսի 15-ին, ժամը 13:25-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կիևյան փողոցի թիվ 12 շենքի մոտակայքում ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ շենքի մոտ գտնվող էլեկտրական ենթակայանում այրվել են մալուխներ (30 գմ), ջերմահարվել են առաստաղը (30 քմ) և տրանսֆորմատորը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:57-ին, մարվել՝ 14:32-ին: Փրկարարները տարհանել են շենքի առաջին մուտքի բնակիչներին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930