Բաժիններ՝

Կոկորդիլոսներն ինչ-որ ժամանակ թռչել են. Գարիկ Սարգսյան

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն ուսումնասիրել է կոկորդիլոսի և թռչունների տարբերություններն ու նմանությունները: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, խոսելով մարզում կոկորդիլոսաբուծարանի ստեղծման մասին, Գ.Սարգսյանը նշեց, որ կոկորդիլոսի ձվերի ներմուծման ժամանակ մաքսային խնդիրը հարթվել է, ձվերը ներմուծվել են թռչնի ձվի կոդի տակ:

Ըստ նրա՝ ինքն իր ֆեյսբուքյան գրառումներում քննարկել է կոկորդիլոսների նախնիների պատկանելությունը, թե կենդանիների ո՞ր խմբին են դրանք ավելի շատ պատկանում.

«Ես ավելի շատ կենսաբանի ու կենդանիների ուսումնասիրման մասնագետ եմ դարձել: Կոկորդիլոսն իր ամբողջ օրգան համակարգերով մոտ է թռչուններին: Կոկորդիլոսը չունի ստամոքս, ունի քարաճիկ, պատկերացնո՞ւմ եք: Այսինքն՝ ինչ-որ ժամանակ նրանք թռչել են»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս