
Հավի քաբաբ

Բաղադրիչներ
1. Կարագ – 45 գ
2. Աղացած գինձ – 10 գ
3. Սոխ – 1 գլուխ
4. Սխտոր – 1 ատամիկ
5. Սոյայի սոուս – 30 մլ
6. Շագանակագույն շաքարավազ – 5 գ
7. Կիտրոնի հյութ – 15 մլ
8. Աղ՝ ըստ ցանկության
9. Աղացած սև պղպեղ՝ ըստ ցանկության
10. Հավի կրծքամիս – 500 գ
Պատրաստման եղանակը
1. Փափուկ կարագը, գինձը, մանր կտրատված սոխը, սխտորը, սոյայի սոուսը, կիտրոնի հյութը, շագանակագույն շաքարավազը, աղ և պղպեղը խառնել:
2. Հավի կրծքամիսը խորանարդաձև կտրատել: Լցնել ստացված զանգվածի մեջ և մեկ գիշեր մարինացնել սառնարանում:
3. Խորանարդիկներն անցկացնել փայտիկների վրա և կրակի վրա 6 րոպե եփել բոլոր կողմերից:
Պատրաստեց Անի Գաբուզյանը