
Գազ չի լինելու

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ս.թ. մայիսի 31-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 17.00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Մաշտոցի, Երևանյան, Աբովյան, Սայաթ-Նովայի, Մյասնիկյան, Շահումյան, Ավետիսյան, Նալբանդյան, Չարենցի, Հանրապետության, Տիեզերագնացների, Լերմոնտովի, Թամանյան, Կոմիտասի, Շիրազի, Պետրոսյան, Տերյան, Իսահակյան, Ջիվանի փողոցների և նրբանցքների, ժամը 11.00-ից մինչև ժամը 15.00-ն՝ Գեղարքունիքի մարզի Լճաշեն համայնքի գազամատակարարումը:
Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:
Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով: