
Ցունամիի սպառնալիք է հայտարարված Սալվադորի ափերի մոտ

Մայիսի 30-ին Սալվադորի ափերի մոտ ցունամիի սպառնալիք է հայտարարվել 6,6 մագնիտուդով երկրաշարժից հետո: Այդ մասին Twitter-ում հայտնել է լատինամերիկյան երկրի շրջակա միջավայրի պահպանության եւ բնապաշարների նախարարությունը:
«Երկրաշարժը տեղի Է ունեցել տեղական ժամանակով ժամը 03:03-ին (Երեւանի ժամանակով 13:03-ին): Ցունամիների նախազգուշացման խաղաօվկիանոսյան կենտրոնը ծանուցում է հրապարակել ցունամիի սպառնալիքի մասին»,-ասված է հաղորդագրության մեջ, հայտնել է ՏԱՍՍ-ը: