Բաժիններ՝

Երևանում գողացել են սրճեփ սարք

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևան քաղաքի Մանանդյան փողոցում առերևույթ հափշտակություն կատարած անձանց ինքնությունը։

Նախնական տվյալներով՝ 2019թ. ապրիլի 29-ին՝ ժամը 04.30-ից մինչև 04.40-ն ընկած ժամանակահատվածում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք, տեխնիկական միջոցների գործադրմամբ, կոտրել են Երևան քաղաքի Մանանդյան փողոցում տեղադրված մետաղական կոնստրուկցիայի սյունը, գողացել սրճեփ սարքը՝ պատճառելով խոշոր չափերի՝ 1.500.000 ՀՀ դրամի գույքային վնաս:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Շենգավիթ բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում:

Նախաքննության ընթացքում ստացվել է դեպքի վայրի հարևանությամբ տեղադրված տեսախցիկների տեսագրությունը, ենթարկվել զննության:

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսապատկերված անձանց հայտնաբերելու ուղղությամբ։

Խնդրում ենք նշված անձանց ներկայանալ վարույթն իրականացնող մարմին, կամ ովքեր ճանաչում են նրանց, որևէ տեղեկություն ունեն նրանց ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնել ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանների քննչական բաժին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս