
«Սուլշերը պետք է ուշադրություն դարձնի «Մանչեսթեր Յունայթեդի» երիտասարդ ֆուտբոլիստներին». Օուեն

«Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Մայքլ Օուենը մանկունյանցիների գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերին խորհուրդ է տվել ուշադրություն դարձնել ակումբի ակադեմիայի սաներին:
«Բավականին դժվար է մեկ տրանսֆերային պատուհանի ընթացքում բաժանվել 3-4 ֆուտբոլիստներից: Հատկապես, երբ ցանկանում եք փոխարենը մեկին ձեռք բերել: Ես մտածում էի, որ «Յունայթեդում» ունեի լավագույն թիմը, քանի որ մենք ավելի լավն էինք, քան Մոյեսի, վան Գալի և Մոուրինիոյի «Յունայթեդը»: Այդպիսի մակարդակ ես տեսա նաև Սուլշերի գլխավորությամբ առաջին 10 խաղերում, բայց այնուհետև տեղի ունեցավ ռեցիդիվ:
Ակումբին ակնհայտորեն փոփոխություններ են անհրաժեշտ: Ես վստահ եմ, որ հաջորդ մրցաշրջանում Սուլշերը շանս կտա երիտասարդներին: Ես ակնկալում եմ տեսնել մի քանի տաղանդավոր երիտասարդ ֆուտբոլիստների ակադեմիայից: Կարծում եմ՝ Սուլշերը պետք է ուշադրություն դարձնի ակումբի երիտասարդներին»,- Օուենին է մեջբերում Goal.com-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը