«Ռեալը» մտադիր է 300 մլն եվրոյի խաղացողներ վաճառել
«Ռեալը» մտադիր է ֆուտբոլիստների վաճառքից ավելի քան 300 մլն եվրո ստանալ, այնուհետև այն ներդնել նոր խաղացողների ձեռքբերման մեջ: Ինչպես հաղորդում է AS-ը, առաջին հերթին՝ մադրիդցիները մտադիր են բաժանվել հարձակվող Գարեթ Բեյլից: Խամես Ռոդրիգեսի համար մադրիդյան ակումբն ակնկալում է ստանալ 60 մլն եվրո, Մատեո Կովաչիչի համար՝ 50 մլն:
Դանի Սեբալյոսի և Մարկոս Լյորենտեի տրանսֆերները գնահատվում են 40 մլն եվրո, Մարիանոյինը՝ 20 մլն եվրո, իսկ Բորխի Մայորալինը՝ 12 մլն: Մադրիդցիները մտադիր են նաև վաճառել Կեյլոր Նավասին «Պորտուին»՝ 10 մլն եվրոյով:
Այսպիսով, ֆուտբոլիստների վաճառքից ստացված 312 մլն եվրոն մադրիդցիները կծառայեցնեն մի շարք աղմկոտ տրանսֆերների իրականացմանը: Հատկապես խոսքը «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարի մասին է:
Պատրաստեց Անի Գաբուզյանը