ԱՄՆ-ում բարում տեղի ունեցած հրաձգության պատճառով վիրավորվել է 10 մարդ
Ամերիկյան Թրենտոն քաղաքի բարերից մեկում տեղի ունեցած հրաձգության հետևանքով տասը մարդ է վիրավորվել:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնել է Նյու-Ջերսի նահանգի ոստիկանությունը:
Ոստիկանությունը կրակոցների մասին տեղեկությունը ստացել է ժամը 00:25-ին: Ոստիկանության աշխատակից Ստեֆեն Վարնն ավելի ուշ հայտնել է, որ 5 տղամարդ և 5 կին վիրավորվել և տեղափոխվել է հիվանդանոց: Նրանցից մեկը լուրջ վիրավորում էր ստացել և անմիջապես վիրահատվել:
Վարնը նշել է, որ բարի հստակ անունը, որտեղ տեղի է ունեցել հրաձգությունը, պարզ չէ: Դեպքի առթիվ կատարվում է նախաքննություն: